>

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Սա ազգային անվտանգության խնդիր է եւ ողբերգություն։ Այն, որ միայն մեկ օրվա մեջ 33 հազար տարածում է ստացել բացահայտ ֆեյքը։ Սա կրթության տապալման ախտանիշ է։ Սա եւս մեկ անգամ մեզ պետք է ապացուցի, որ երկրի հիմքը կրթական համակարգն է։




Ոչ հարկայինը, ոչ գյուղատնտեսությունը, ոչ բանակը։ Այդ ամենը կտապալվեն, եթե դու ունես անգրագետ հասարակություն։ Առ այսօր հրապարակումներ եմ տեսնում այն մասին, որ կորոնավիրուս գոյություն չունի։ Մի հասարակական գործիչ դա ասում է, լրագրողը տարածում։


Իսկ որպես հետեւանք կարող ենք ունենալ ողբերգություններ, որուվհետեւ այ նույն ձեւ շատ մարդիկ կհավատան այդ հայտարարություններին։ Մեր հասարակությունը առանց կրթության զրկվում է իր իմունային համակարգից։


Ադրբեջանական գործակալներից մինչեւ հանրային հիմարներ եւ բացահայթ տականքներ հանգիստ կարողանում են ներթափանցել տեղեկատվական դաշտ եւ մարդկանց ուղեղները լվանալ։ Էս լվացքատան վերջը պետք է տալ։

Сообщение Սա ազգային անվտանգության խնդիր է եւ ողբերգություն․ Սամվել Մարտիրոսյան (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->