>

Հարցումների արդյունքում որոշվել են տղամարդկանց այն 10 տիպերը, որոնցից կանայք փախչում են, կամ որոնց հետ անսպասելի դադարեցնում հարաբերությունները:

1. Տղամարդ – երեխա: Նա անընդհատ ինչ-որ բան է խաղում: 30 տարեկանում հնարավոր է նա չխաղա զինվորիկներով և ռոբոտներով, բայց խաղա ֆուտբոլ, կամ տարվի մի այլ բանով: Գործնականում ոչ մի տարբերություն չկա:




Քոչարյանի զոհերը

2. Տղամարդ – էգոիստ: Միայնակ տղամարդկանց ամենավտանգավոր տեսակն է: Շատ կանայք ցանկանում են նրա համար դառնալ միակը, բայց դա հնարավոր չէ: Այս տղամարդը սիրում է միայն ինքն իրեն:





3. Տղամարդ – ռոմանտիկ: Կանայք ցանկանում են, որպեսզի ռոմանտիկը թեկուզ մեկ անգամ բռունցքով հարվածի սեղանին, կամ ինչ-որ Արարք կատարի: Բայց ավաղ, որպես կանոն, ռոմանտիկների հետ այդպիսի բան չի պատահում:

4. Տղամարդ – «մայրիկի բալիկ»: Եթե Դուք նկատում եք, որ Ձեր նոր տղամարդը քնելուց առաջ զանգահարում է մորը և պատմում է, թե ինչպես է անցել օրը, եթե առավոտյան նա նորից զանգահարում է և հարցնում է, թե ինչ անի այդ օրը, փախեք:

5. Տղամարդ – «մեգա ուղեղ»: Այս տղամարդիկ աչքի են ընկնում վատ լվացած մազերով և հագնվելու տարօրինակ ոճով:


6. Տղամարդ – «ֆիթնես Աստված»: Այս տղամարդիկ անընդհատ մտածում են իրենց մկանների և այն կալորիաների մասին, որը պետք է ուտեն:

7. Տղամարդ – «կոլեկտիվի հոգի»: Այսպիսի տղամարդու հետ ծանոթանալուց հետո Դուք հասկանում եք, որ Ձեր հիմնական մրցակիցները, նրա ընկերներն են:



8. Տղամարդ – «աշխատանքամոլ»: Նա գնում է աշխատանքի, Դուք դեռ քնած եք: Նա գալիս է աշխատանքից, Դուք արդեն քնած եք:

9. Տղամարդ – «կոլեկցիոներ»: Կանանց համար ամենավտանգավոր տեսակը: Այս տեսակի տղամարդկանց ամենասարսափելի գիծն այն է, որ նրանք նաև «հարաբերությունների կոլեկցիոներ» են:

10. Տղամարդ – ուրիշի ամուսին: Շատ հաճախ հանդիպում եք գրեթե իդեալական տղամարդու, բայց նա արդեն ուրիշի ամուսինն է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->