>

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ոստիկանը Հանրապետության Հրապարակում պապիկ էր չռփում, դուք լուռ էիք…




Քոչարյանի զոհերը

Երբ կոռումպացված ղեկավարները պապիկների թոշակներ էին լափում, դուք լուռ էիք…




Երբ հաստավիզ չինովնիկները ծերանոցների բյուջե էին մսխում ու ստացված օգնությունները մեջ֊մեջ անում, դուք լուռ էիք…

Երբ իշխանությունը, օգտվելով էդ պապիկների սոցիալական վիճակից, նրանց կոպեկներով կաշառում էր ու վերընտրվում, դուք էլի լուռ էիք…


Ու քանի դեռ դուք օգտվում էիք այդ նույն գռփող ղեկավարների ֆինանսավորումից՝ սահմաններից մեյնսթրիմ վիդեոներ անելու համար, այդ նույն իշխանության սոցցանցային ագիտացիան կազմակերպելու համար, ցույցերին մարդկանց մեջ մտնելու ու կարծիքներ լսելու, հետո էդ մարդկանց բռնել տալու համար… դուք շարունակում էիք լուռ ու ամորձատված ուլի հայացքով նայել աշխարհին ու իրադարձություններին…


Ու հիմա հանկարծ, միանգամից , էսպես «շատ անկեղծ մղումներով» դարձաք պապիապաշտ։ Թե բա «խեղճ» պապիին չեն թողնում գնա Ծիծեռնակաբերդ։

Լսե՛ք, այ պադսծիլկեք, էդ պապին խեղճ չի, խեղճը դուք եք ձեր ապրածով ու շնչածով։

Էդ պապին վաղն էլ կարող է գնալ Ծիծեռնակաբերդ, բայց դուք հավերժ նույն գարշելին եք մնալու՝ հանուն փողի պատիվ ու մարդկային ամեն վեհ բան վաճառող»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->