>

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ է գտնվում մոտ 750 քաղաքացի։




Քոչարյանի զոհերը

Միևնույն ժամանակ նա նշել էր, որ մեկուսացման վայրեր ունենք նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում, երևանամերձ տարածքներում։




Հստակ սահմանված գումար չկա, թե որքան պետք է օրվա կտրվածքով պետությունը գումար ծախսի կարանտինում գտնվող անձի վրա: Կարանտինում գտնվողների կողմից անհատական ցանկությունները ևս կատարվում են, եթե անձը հիգիենայի պարագա է ուզում, հողաթափ, հագուստ կամ անգամ դեղորայք, որն իհարկե ՀՀ-ում արտոնված է, նրան տրամադրվում է:

Նաև օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված կամ որոշակի հիվանդություններ ունենալու դեպքում, եթե անհրաժեշտ է անհատական սնունդ, ապա դա ևս ապահովվում է:


Քաղաքացիներին տրամադրվող սնունդը միջինը օրական կազմում է 4000-5000 դրամ: Իսկ հյուրանոցի արժեքը կազմում է միջինը 10-15 հազար դրամ: Այսպիսով օրական միջինը մեկ անձի վրա ծախսվում է 14-20 հազար դրամ:

Ընդ որում, նկատենք, որ նույն սենյակում, ինչպես հաճախ լինում է, կարող են գտնվել նույն ընտանիքի անդամները, այս դեպքում սենյակի արժեքը չի ավելանում՝ այն չի հաշվարկվում անձերի թվով:


Նշենք նաեւ, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, երբ երկիրը փակ է զբոսաշրջիկների համար, պետությունը դիմել է բազմաթիվ հյուրանոցների եւ վարձակալել սենյակները՝ շուկայականից ցածր գնով, օրինակ՝ եթե այդ սենյակը նախկինում արժեցել է 60-80 հազար դրամ, այժմ մեկուսացման նպատակով դրա համար վճարում են 15-20 հազար դրամ։

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ միջին հաշվարկներով ամեն 200 մեկուսացվածի մեջ մոտ 20 վարակված է լինում, նրանց թեստավորում են մեկուսանալուց հետո՝ 14-րդ օրը։

Сообщение Օրական որքա՞ն գումար է պետությունը ծախսում 1 մեկուսացած անձի վրա. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->