>

Որոշել էի բավականին հանգամանորեն արձագանքել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի գրառմանը, սակայն ի նկատի ունենալով այդ նույն պալատի անդամ,

հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ու դստեր ընտանիքի հանդեպ կատարված հանցագործությունն ու դրանով զբաղվելու հրամայականը, կարճ կլինեմ․




Քոչարյանի զոհերը

1․ ՀՀ Փաստաբանների պալատի՝ մշտապես ժողովրդի կողքը կանգնած լինելու մասին․ ՀՀ Փաստաբանների պալատում եղել են, կան ու կլինեն հարյուրավոր /առնվազն որոնց անունները ես գիտեմ/ ազնիվ, համարձակ անհատ փաստաբաններ, որոնք սեփական խղճով առաջնորդվելով հատկապես քաղաքական վայրիվերումների շրջանում իրենց մասնագիտական պարտականությունն են կատարել՝




1998, 1999, 2003, 2004, 2008-2009, 2013, 2015, 2016, 2017, 2018թթ, ու դրանից առաջ։ Խոստանում եմ՝ չի ուշանա պահը, երբ կխոսենք նաև պալատի տարբեր ղեկավարների օրոք տարբեր գործերով գործուղված փաստաբանների հատուկ առաքելության մասին։ Ու փաստաբանների ներգրավվածության այդ դեպքերի զգալի մասը պայմանավորված է եղել նրանց անհատական-մասնագիտական խղճով ու համոզմունքներով։


2․ Ցեղասպանության հիշատակի հարգման օրը երկու օրինախախտ տիկնանց մասին ՀՀ Փաստաբանական պալատի բավական արագ “անհանգստանալու” պատճառների մասին շատ շուտվանից գիտեի․ այն պահից, երբ տարբեր ճակատներով նրանք ու Փաստաբանական պալատը, մի կողմ թողած ժողովրդի հուզող իրավական բազում բազում հարցեր, զբաղված էին Կանաց ու ընտանեկան բռնության դեմ հայտնի Կոնվենցիայի մտացածին ու կեղծ թիրախների դեմ պայքարով, այդ թվում՝ Փաստաբանական պալատի հովանավորյալներից մեկը դրա մոտիվներով պոռնոգրաֆիկ պլատաներ ու իրեր էր բերում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ,

իսկ վերջինիս շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնում է Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանի փաստաբանական գրասենյակի փաստաբանը։ Իսկ երեկ էլ նույն զույգին անվճար փաստաբանական ծառայություն մատուցելու պատրասատկամությունը, այն էլ երբ նրանք բացահայտորեն սադրում էին երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը Հայոց Ցեղասպանության սրբագույն հիշատակի քողի տակ, այլ անուն չունի, քան ձեռնոց նետել երկրում անհրաժեշտաբար ու հանուն ժողովրդի առողջության ապահովման համար հայտարարված իրավական կարգին, քան իրավազանցությունները խրախուսելը։


Ես որ լավ գիտեմ, թե որ “ժողովրդի” կողքին եք կանգնած ու փաստերն այդ մասին շատ խոսուն են։

Այդ և այլ հանգամանքների մասին խոստանում եմ շատ մոտ ապագայում բարձրաձայնել, երբ հրամայական դարձած ընտանեկան ու այլ անձնական խնդիրները լուծված լինեն։ Այս պահին դրանից ավելի կարևոր գործ չկա։

Ստյոպա Սաֆարյան
Հանրային Խորհրդի նախագահ
Styopa Safaryan

Сообщение Ստյոպա Սաֆարյանի պատասխանը ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի գրառմանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->