>

Քիչ առաջ տեղեկացանք որ «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է, դատարանը բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:




Քոչարյանի զոհերը

Առուստամյանի պաշտտպան Հովիկ Սուքիասյանը Հրապարակին ասաց, որ արդեն ծանոթացել է դատարանի որոշմանը, այն համարում է չպատճառաբանված, որովհետև, ըստ Սուքիասյանի, որևէ հիմք նշված չէ: Պաշտպանն ասաց, որ անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:




Ավելի վաղ մեզ հետ զրույցում Առուստամյանի պաշտպանը մի փոքր փակագծեր էր բացել, թե ինչում են նրան մեղադրում: Նա ասաց, որ ըստ էության Առուստամյանը քրեական հետապնդման է ընթարկվում տոկոսով փոխառությամբ տված գումարների տոկոսները հետ չստանալու համար.


«Մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, իմ գնահատմամբ՝ մեղադրանքը հանգում է նրան, որ տոկոսով փոխառության տված գումարների տոկոսները տարիներ շարունակ Սեդրակ Առուստամյանը չի ստացել:


Այսինքն՝ մարդուն մեղադրում են, թե դու ինչու տոկոսով փոխառության տված գումարների տոկոսները չես ստացել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հրապարակել, քանի որ նախաքննական գաղտնիք է:

Сообщение Քիչ առաջ դատարանը հրապարակեց «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրենի վերաբերյալ որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->