>

Համայն հայությունը հիմա հիщցմունքով է խոսում Ծիծեռնակաբերդի երեկվա ցնցող համերգային ծրագրի բարձրաճաշակության և որակյալության մասին: Երեկվա համերգը որակապես գերազանցել է նախորդ տարիների արարողակարգային ծիսակատարությունների բոլոր դրսևորումները:




Քոչարյանի զոհերը

Այն իր տեսակով ու բնույթով յուրահատուկ և բացառիկ մի բան էր, որի մասին դեռ երկար կխոսվի: Համերգային ծրագրի մեջ ընդգրկված երգացանկը լավագույնս արտահայտում էր օրվա խորհրդի ողջ թախիծն ու տխրությունը:




Կոմիտասյան երաժշտության բարձրակարգ կենդանի հնչողությունը հուշահամալիրը լցրել էր յուրահատուկ աուրայով, որը փոխանցվում էր ներկա փոքրաթիվ անձանց, ովքեր կոչված էին ապահովելու հսկայածավալ համերգային ծրագրի հաջող ընթացքը:


Մի կողմ թողնելով երգչախմբի ամուր կամքն ու օրվա ցածր ջերմաստիճանը հաղթահարելու կարողությունը՝ նկատենք նաև, որ նրանք միանգամայն զգում և ապրում էին այդ պահին իրենց հնչեցրած երաժշտությամբ:


Ամեն ինչ այնքան անկեղծ էր ու մաքուր, որ անհնար էր չնկատելը: Հատկանշական է, որ երգիչներից մեկը կատարման ժամանակ չի կարողանում զսպել արցունքները:

Сообщение Ծիծեռնակաբերդում երգի կատարման ժամանակ երիտասարդ երգիչը չի կարողանում զսպել արցունքները появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->