>

Սիրելի՛ հայրենակիցներ,


2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք ՀՀ Կառավարության գլխավոր նպատակներից մեկն է:








Քոչարյանի զոհերը

Նոր Հայաստանում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի քաղաքացին՝ իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով և ազատություններով, ազատ ստեղծագործելու և արժանապատիվ ու երջանիկ ապրելու հնարավորությամբ:


Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է դիտարկել ոչ թե որպես կյանքից կտրված լոկ իրավական մի փաստաթուղթ, այլ որպես ՀՀ քաղաքացու իրավամտածելակերպի անկյունաքար և անքակտելի իրավունքների ու ազատությունների մարմնավորում:

Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ ներկա իրողությունների պայմաններում ձևավորված իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված մեր ազգային միասնությունը և քաղաքացիական աննախադեպ համերաշխությունը, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունը հանդիսանալու են լրջագույն խթան Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ապահովման և հետագա ամրապնդման համար։



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->