>

Եթե չգրեմ գիշերը չեմ քնի!




Քոչարյանի զոհերը

Խոսքս ուղղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երեկ ծիծեռնակաբերդ գնացած պապիկին «օգտագործում» են սեփական PR-ի համար:




Եթե իրոք մտածում եք պապիկի մասին ու ուզում եք օգնել նրան, ապա դա արեք անվտանգության բոլոր կանոնները պահպանելով (ոչ թե ձեր, այլ պապիկի անվտանգության):


Կներեք, բայց չեմ հասկանում, թե որն է իմաստը մի քանի հոգով, առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու Պապիկի տուն գնալու, նրան գրկելու, համբուրելու ու սելֆի անելու! Քանի անգամ կրկնենք, որ այս օրերին մեր հիմնական խոցելի խավը տարեց մարդիկ են, ու պետք է շատ խիստ պահպանել սոցիալական հեռավորությունը: Եթե ուզում եք օգնել Պապիկին, գնել նրա համար սնունդ, կամ այլ իրեր, օգնել ֆինանսապես, և օգնելուց զատ ցանկանում եք նաաև տեսնել նրան, նայել նրա աչքերին ու շնորհակալություն հայտնել, ապա գնացեք, դուռը թակեք առանց տուն մտնելու բարևեք, փոխանցեք ձեր «նվերները», շնորհակալություն հայտնեք ու գնացեք ձեր գործերով, առանց վտանգելով նրա առողջությունը ու կյանքը:


Իսկ եթե ավելի ուշադիր լինեք, ապա ձեր շենքում, ձեր բակում ու ձեր շրջապատում, որոշ դեպքերում նաև ձեր ՏԱՆԸ կնկատեք բազմաթիվ Պապիկների ու Տատիկների, ովքեր իրոք աջակցության կարիք ունեն, ում իրոք կարող եք օգնել, ու դա արեք առանց սելֆիներին, առանց «պադելյայցա տվեք» կոչերի, ՕԳՆԵՔ ԼՈՒՌ!

Сообщение Բժիշկ Նարեկ Մատինյանի դիպուկ գրառումը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->