Երեք ծեր իմաստուն զրուցում էին կյանքի ու աշխարհի մասին: Նրանց խոսակցությունը թեժացավ, տարբեր կարծիք ունեին այն հարցի մասին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝ անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Քոչարյանի զոհերը
Նրանցից մեկն ասում է.
– Մարդու կյանքում կարևորը անցյալն է, այն մարդուն դարձնում է այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմտությունները մարդը ձեռք է բերում անցյալից:
– Ոչ, այդպես չէ,- բացականչում է մյուսը, – ապագան է կարևորւմ, մարդն ապագայում է ձևավորվում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով էլ օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ քայլերն ու գործողությունները պայմանավորված են նրանով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:
– Ես համաձայն չեմ ձեզ հետ, դուք երկուսդ էլ սխալվում եք, անցյալը և ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չի եկել: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում:
Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը ձեր անցյալի:
Եվ ուրեմն մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
Сообщение Մի օր իմաստունները վիճում էին, թե որն է ավելի կարևոր՝ անցյալը, ներկան, թե՞ ապագան. Իմաստուն առակ, որը պետք է կարդան բոլորը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն