>

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.




Քոչարյանի զոհերը

«Էսօր շատ տարօրինակ բան տեղի ունեցավ: Թաղապետարանից երկու տղա էին եկել: Մեր հարևան միայնակ տատիկին սննդի մեծ տոպրակ էին բերել:




Տատիկն էլ դեռ ուրախացավ, թե՝ 10 տարի միայնակ եմ ապրում, առաջին անգամ օգնեցին:


Նայում եմ էդ ջահել տղեքին, ոչ մեկի ձեռքին հեռախոս չկա: Ասում եմ. «Երևի միանգամից թաքնված տեսախցիկով լայվ են անում, բա հո չեն թողնի էս ձև մնա»:

Ուշադիր նայում եմ, չէ, այ մարդ, որևէ տեղ կամերա չկա: Կարո՞ղ է խաբում են, օգնություն չեն բերել:


Մտածում եմ. «լավ, երևի կտանեն տունը կդնեն, տատիկին էլ հետը կնկարեն, նոր կգնան»:

Էդ ձև էլ հույսերս չարդարացան: Առանց նկարելու գնացին: Հիմա մտածում եմ, բա իրենց փոխարեն ո՞վ է ֆբ-ում նկար դնելու:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->