>

Այսօր ապրիլյան հերոսական քառօրյայի անմահ հերոս եզդի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 24 տարեկան։ 1996ի ապրիլի քսանյոթի օրը Քյարամը ծնվել է Արագածոտնի մարզային Արտաշավան գյուղում։




Քոչարյանի զոհերը

Ապրիլյան դաժան օրերից առաջ՝ մարտի 27ին, Սլոյանը նշել էր ծննդյան օրը, քանզի գումար էին տնից ուղարկել․ կարծես կանխազգար՝ հաջորդ ծնունդը չի լինելու։ Հերոսաբար նահատակվել է զինակիցների ու հրամանատար Արմենակ Ուրֆանյանի հետ։





Մինչ այդ հերոսները երկու անգամ հետ մղել արշավը, ցավոք, սակայն, երրորդ արշավի ուժն ավելի մեծ էր, Ուրֆանյանը հրամայեց տղաներին նահանջել, բայց շարքայիններ Քյարամը, Ռոբերտ Աբաջյանի հետ, հրաժարվել են կատարել հրամանը և Արմենակի հետ կռվել մինչև վերջ։ Նահատակվելուց հետո նրանք մաս-մաս էին արել Քյարամի մարմինը, օրեր անց միայն վերադարձնելով՝ հուղարկավորության համար։


Հիմա Սլոյանի տանը՝ Քյարամի նկարի կողքին, դրված է Արմենակ Ուրֆանյանի նկարը՝ ի նշան խոնարհման հրամանատարի առաջ: Հերոս Քյարամի անունն անմահ կմնա բոլորիս սրտերում։ Նրա պես տղաներն են մեր հպարտությունները, մարդիկ, որոնց օրինակով պետք է դաստիարակվեն մեր բալիկները։

Сообщение Ապրիլի 27-ը Քյшրшմ Սլոյшնի ծննդյшն օրն է. Շնորհшվոր ծնունդդ Հшյ ազգի և Եզդի ազգի զավակ, հшվերժ փшռք քեզ Հերոս… появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->