>

Tert.am Life— ը գրում է

Դերասանուհի Ադրիանա Գալստյանն օրեր առաջ նոր ձևաչափով է հանդես եկել՝ իր հետևորդներին է ներկայացրել երաժշտական պրեմիերա՝ «Աղոթք»։ Դերասանուհին համագործակցել է իր ընկերներից մեկի՝ երաժիշտ Արգամի հետ։




Քոչարյանի զոհերը

Դերասանուհին Tert.am Life-ին հայտնեց, որ առաջարկը ստացել է հենց Արգամից, ով իր գործունեությունը ծավալում է Յարոսլավլում։




«Արգամը նպատակ ուներ Հայաստան գալուն պես զուգերգով հանդես գալ։ Շատ պատահաբար իմանալով իմ ունակությունների մասին՝ առաջարկեց աշխատել և ներկայացնել գեղեցիկ թեմատիկայով, ասելիք ունեցող ստեղծագործություն»,-նշեց Ադրիանան։


Երգի հեղինակը Արգամն է, վերջինս հեղինակ-կատարող է։ Ադրիանան ասաց, որ երաժիշտ ընկերներն իրենց օգնել են մշակել «Աղոթք»-ի հայերեն տարբերակը․ «Ստեղծագործական ամբողջ աշխատանքը կատարվել է մեր և մեր լավ, տաղանդավոր ընկերների միջոցով»։

Անդրադառնալով արձագանքներին՝ դերասանուհին նշեց․ «Սպասում էի դրական արձագանքների, բայց ոչ այս աստիճան սիրվելուն։ Անհանգստությունս այդքան էլ շատ չէր, բայց ինչ-որ չափով հուզմունք կար, քանի որ երգը չէինք արել միայն մեզ համար, դա նաև լսողի համար է՝ հատուկ ասելիքով և թեմայով։ Այնպես որ, անհամբեր սպասում էինք արձագանքներին»։

Դերասանուհին նշեց, որ ապագայում կան մտքեր նոր գործեր ներկայացնելու, սակայն թե ինչ ձևաչափով՝ առայժմ ասել չի կարող։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Ադրիանան պատմել էր, որ մինչև 15 տարեկան հաճախել է երաժշտական դպրոց, սակայն երգչուհի դառնալու մտադրություն, որպես այդպիսին, չունի։

Tert.am Life

Сообщение «Սպասում էի դրական արձագանքների, բայց ոչ այս աստիճան սիրվելուն»․ դերասանուհի Ադրիանա Գալստյանը զուգերգ է ներկայացրել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->