>

Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով:

Մեզ հետ զրույցում Տեր Վահրամ Մելիքյանը իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց.




Քոչարյանի զոհերը

— Տեր Վահրամ, ի՞նչ վիճակ է տիրում այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքում: — Տխրահռչակ նախաձեռնության անդամները բոլոր պահակակետերում համապատասխան գործողություններ անելով, ունկնդիր չլինելով պահակային ծառայության հորդորներին, ներխուժել են Մայր Աթոռի փակ տարածք, որը Վեհարանի տարածքն է: Այժմ ներխուժել են Դիվանատան շենք, որտեղ գտնվում է Վեհափառ Հայրապետի գրասենյակը եւ նույն պահանջներն են ներկայացնում, ինչ-որ մի քանի շաբաթ է արդեն պահանջում էին:





— Այսինքն, Վեհափառի հրաժարակա՞նն են պահանջում: — Այո:

— Ինչպե՞ս են նրանք ներս մտել, բռնությո՞ւն են գործադրել: — Որեւէ կարգ չեն պահել, որեւէ պահանջ չեն կատարել, այն իմաստով, որ այս տարածք կարող են մտնել արտոնությամբ, եթե ունեն ժամադրություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կամ այլ գրասենյակների պատասխանատուների հետ եւ ուղղակի բռնությամբ ներս են մտել: Ունկնդիր չեն եղել որեւէ պատասխանատուի կոչին եւ հորդորին եւ այժմ Դիվանատան շենքում փորձում են իրենց նույն ոգով նույն գործողությունը իրականացնել:


— Քանի՞ հոգի կլինեն: — Շուրջ 15-20:



— Տեր Կորյուն աբեղան է՞լ է նրանց մեջ: — Այո, նրանք եկել են Հայր Կորյունի առաջնորդությամբ: Որեւէ տեսակի հորդոր եւ կոչ, այդ թվում նաեւ բարձրաստիճան եկեղեցականների, եպիսկոպոսների, նրանք չեն ընդունում եւ չեն ուզում բացարձակապես, որեւէ բան լսել:

— Ի՞նչ քայլ է ձեռնարկել Կաթողիկոսը, իրավապահներին դիմե՞լ է: — Այդ մասին մենք կխոսենք հաջորդիվ: Իրավապահներին չենք դիմել, սակայն այս պահին ոստիկանությունն այստեղ է ժամանել` տեղեկանալով նախաձեռնության քայլերի մասին եւ տեսնելով իրենց կատարած քայլերը: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել որեւէ տեսակի բախում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->