>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։




Քոչարյանի զոհերը

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ներկայացվել են հաստատված որոշ միջոցառումների լրամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, հնարավորություն կտան ընդլայնել տնտեսական և սոցիալական օժանդակության շահառուների շրջանակը։




Քննարկվել են պարենային անվտանգությանը և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել աշնանացանի համար ֆերմերային տնտեսություններին ցորենի որակյալ սերմացուի մատակարարման գործընթացի կազմակերպմանը, հնարավոր օժանդակության նպատակներին և գործիքակազմին։


Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ պետությունը հետաքրքրված է այնպիսի ծրագրի իրականացմամբ և այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք, բացի շուկայի ինքնաբավությունն ապահովելուց, նաև կփոխեն հացահատիկի մշակման մշակույթը Հայաստանում։

Կառավարության ղեկավարն այս համատեքստում հետաքրքրական է համարել Արցախի հետ փորձի փոխանակումը:

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել սոցիալական աջակցության բաղադրիչով բնապահպանական միջոցառումներ իրականացնելու գաղափարը, այն է՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց աջակցության տրամադրում։ Արծարծվել են ծրագրի իմպլեմենտացիոն շղթային, մուլտիպլիկատիվ էֆեկտին, մոնիթորինգին վերաբերող և այլ հարցեր։ Գաղափարն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։


Կարևորելով նման ծրագրի իրականացումը, որն ունի և՛ բնապահպանական, և՛ սոցիալական բաղադրիչ՝ վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մշտադիտարկման գործիքակազմով պետք է ապահովել ծրագրի հաշվետվողականությունը։

աղբյուր

Сообщение Կառավարությունում քննարկվում է աջակցության միջոցառումների շրջանակը ընդլայնելու հարցը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->