>

Վարսերի գույնը հնարավորինս անվտանգ եւ առանց գունաթափման բացացնելու մասին երազում են շատ աղջիկներ: Գեղեցկության սրահներում այդպիսի անվտանգ գունաթափումը բավականին թանկ արժէ, սակայն կան ժողովրդական մի քանի բաղադրատոմսեր` տնային պայմաններում բնական եղանակով վարսերի գույնը բացացնելու համար: Ճիշտ է` դրանք 100 տոկոսանոց արդյունք չեն ապահովում, եւ, թերեւս, նախատեսված չեն սեւ կամ մուգ գույնի վարսերի համար, այլ արդեն բաց երանգի վարսերը ավելի բացացնելու եւ ոսկեգույն փայլ հաղորդելու համար, այնուամենյանիվ, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Ամենաօգտակար եւ անվնաս տարբերակը երիցուկովն է, իսկ ոչ այդքան անվտանգներից` կիտրոնի հյութովը:




Քոչարյանի զոհերը




Կիտրոնը նույնպես օգտագործում են վարսերի գույնը բացացնելու համար, սակայն խորհուրդ է տրվում դա օգտագործել յուղոտ վարսեր ունեղոցներին, քանի որ կիտրոնը չորացնում է վարսերը, եւ, բնականաբար, խորհուրդ չի տրվում կտրոն օգտագործել չոր վարսերի տեր անձանց: Ձեզ անհրաժեշտ է  1 կիտրոնի հյութը քամել եւ խառնել 0,5 լ ջրի հետ եւ քսել լվացած վարսերին:


Հաջորդ` ամենահանրահայտ եղանակներից մեկը երիցուկովն է, որը բաց երանգի վարսերին նուրբ ոսկյա երանգ է տալիս եւ խնամում դրանք: Ձեզ անհրաժեշտ է 2 գդալ չորացած երիցուկ, որի վրա պետք է լցնել  200 մլ եռացրած ջուր, ծածկել, թողնել, որ սառչի, այնուհետ քսել լվացված վարսերին : Էֆեկտն ուժեղացնելու համար ավելացրեք կես կիտրոնի հյութ: Խորհուրդ չի տրվում վարսերը փաթաթել սրբիչով:

Մեղրով տնային պայմաններում վարսերի բացացումը ձեզանից շատ ժամանակ կխլի, բայց փոխարենը վարսերը կդառնան փափուկ, փայլուն եւ կբացանան 2-3 տոն:


Վերցերք 4 բաժին մեղր, 1 բաժին ջուր կամ խնձորի քացախ, խառնեք մինչեւ միատարր զանգված ստացվի, ապա քսեք վարսերին:

Աղբյուրը` http://volos-ok.ru

Сообщение Վարսերի գույնը բացացնելու ոչ քիմիական եղանակներ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->