>

Դերասանուհի Անահիտ Կիրայկոսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա դրաձավ 30 տարեկան: Այդ կապակցությամբ ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, հուզիչ գրառում է արել:

«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում… Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ չէին անգամ մոտենա..




Քոչարյանի զոհերը

Ու կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես ՄԱՅՐ լինել՝ կյանք տված չլինելով, կարող ես ՄԱՅՐ լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ Դու չես կյանք տվել.. կարող ես ՄԱՅՐ լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան իմ..




ԿԻՆ ԼԻՆԵԼ, որ ապրում է իր ամուսնով և Ընտանիքով:

ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ, ով իմ լավագույն ընկերն է.. և իմ ընկերների լավագույն ընկերը..


ՀԱՐԱԶԱՏ ԼԻՆԵԼ ինձ ու իմ հարազատներին..

Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում.. բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ և հարազատներիդ նվիրված. ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող…
Արդեն ոչ թե աղջնակի այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված….

Շնորհավոր Ծնունդդ, իմ ՍԵՐ, իմ ԿՅԱՆՔ.. իմ ԿԻՆ.. իմ ԸՆԿԵՐ.. իմ ՀԱՐԱԶԱՏ..իմ ԱՄԵՆ ԻՆՉ….»:


Անահիտը կիսվել է այս գրառամբ և գրել. «…երբ չկա մեկնաբանություն… ուղղակի արցունքներ…շնորհակալ եմ…»:

Դերասանուհու տեղադրած տեսանյութի տակ գրառում է կատարել նաև Արտակի աղջիկներից մեկը․

«Չնայած մենք իրար հետ կապված չենք ԴՆԹ-ով, մենք ունենք ավելի ուժեղ բան, և դա սերն է։ Այն օրը, երբ մենք հանդիպեցինք, իմ կյանքն ընդմիշտ փոխվեց։ Եթե ես գրեի այն բոլոր հրաշալի բաների մասին, որ արել ես ինձ համար, մեծ քանակությամբ գրքեր կստացվեին։ Դու ավելին ես, քան ուղղակի մայրը։ Դու ինձ մոտիվացնողն ես, մխիթարողը, իմ լավագույն ընկերը։ Դու սովորեցրել ես ինձ բոլոր կարևոր դասերը՝ քրտնաջան աշխատել, հարգել ուրիշներին, երբեք չհանձնվել։ Դու սովորեցրել ես ինձ հավատի և ընտանիքի կարևորությունը։ Չգիտեմ, թե որտեղ կլինեի ես, եթե դու չլինեիր իմ կյանքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դու արել ես իմ (մեզ) համար։ Դու ամենաուժեղ, ամենաքաջ ու ամենախելացի կինն ես։ Թող բախտը միշտ ժպտա քեզ։ Ծնունդդ շնորհավոր, իմ հերոս։ Ես սիրում եմ քեզ, ՄԱՄ ՋԱՆ, ավելի, քան դու կարող ես պատկերացնել։ Ծնունդդ շնորհավոր, կյանքս»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->