>

Արթուր Հայրապետյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Նիկոլ, արդեն վերջ։ Պետք է տվածդ խոստումները հերթով կատարես, այլապես վաղը ավելի դժվար է լինելու նախ եւ առաջ քո եւ քո թիմի համար։




Հողը ոտքերիդ տակից գնում է։ Չես գնալու, չենք թողնելու, միայն պահանջելու ենք տվածդ խոստումները իրականացնել։
Լուծիր` Սահմանադրական ճգնաժամի հարցը, ԱԱԾ, ոստիկանություն, դատական խայտառակ համակարգ, գլխավոր դատախազություն, արդարադատություն..` որի պատճառով ոչ միայն իշխանություններն են տուժում, այլ ՀՀ քաղաքացիները անխտիր։


Պատասխանատվություն կրի եւ հանցագործ անփութության, անպատժելիության համար, որ տիրում է մեր երկրում։
Թավիշի մեջ տապակվեցինք։ Չես գնալու, պետք է այս ամենը արագ լուծվի։ Քանի դեռ մենք պատրաստ ենք քեզ հետ հավասար օգնել, եւ դուրս գալ այս քաոսից։


Կրկնում եմ, եթե ոչ, ապա խոր փոսի մեջ թաղելու է երկիրը, որի միակ պատասխանատուն իշխանություններն են լինելու։ Մենք չենք պայքարել, որ հեշտ-հանգիստ պարտվենք։

Сообщение Նիկոլ, արդեն վերջ. Մենք չենք պայքարել, որ հեշտ-հանգիստ պարտվենք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->