>

Պոնչիկները շատ համեղ քաղցրավենիքներ են: Իհարկե, պոնչիկներն ամենաառողջարարը չեն, սակայն շատ համեղ ու հագեցնող են:

Իսկական դասական պոնչիկները պատրաստում են թթխմորից և թավայում տապակում են: Առաջարկում եմ ձեզ մանկության համ հիշեցնող, ամենահամեղ պոնչիկի բաղադրատոմսը:

Ահա թե ձեզ ինչ է անհրաժեշտ.

500 մլ կաթ




Քոչարյանի զոհերը

2 հավկիթ

125 գ կարագ/մարգարին


2 ճ/գ շաքարավազ




1,5 թ/գ աղ

11 գ թթխմոր

0,5լ տաք ջուր

վանիլին

ալյուր


Պատրաստման եղանակը

Կաթը խառնեք ջրի հետ և մի փոքր տաքացրեք: Տաք կաթին ավելացրեք շաքարավազը և թթխմորը:

Խառնեք ամեն ինչ և թողեք, որ 15 րոպե հանգստանա:

Ավելացրեք հավկիթը, հետո՝ աղը ու վանիլինը, զանգվածը լավ հարել:

Սկսեք աստիճանաբար ավելացնել ալյուրը և լավ խառնեք:


Թանձր մասսան լցրեք ամանի մեջ: Խմորը պետք է միջին լինի՝ ո՛չ շատ թույլ, ո՛չ շատ թանձր:

Խմորը փակեք և թողեք տաք վայրում, որպեսզի 1-1,5 ժամ հանգստանա: Այն երկու անգամ կմեծանա:

Բացեք խմորը և ձևավորեք պոնչիկները:

Թավան տաքացրեք, ավելացրեք ձեթը:

Պոնչիկները երկու կողմից տապակեք: Դրանք պետք է ունենան ոսկեգույն տեսք: Տապակելուց հետո տեղադրեք անձեռոցիկների վրա:

Բարի ախորժակ:

Сообщение Փքաբլիթների իրական բաղադրատոմսը, ինձ ցույց է տվել տատիկս․ այս պոնչիկներից համեղը դեռ չկա появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->