>

01:34

Tert.am֊ի տեղեկություններով` Գավառում այսօր հնչած կրակոցներից հետո հարձակումը կազմակերպել է սպանված Նորատուսցի Արջ մականունով հայտնի անձի եղբայրը։




Քոչարյանի զոհերը

Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի վիզը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։
23:27




Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել: Ըստ աղբյուր՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:


Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:

Աղբյուրին հաջողվել է պարզել, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:

Tert.am-ի տեղեկություններով կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատում են, մյուսի վիճակը ծանր է, այս պահին տեղափոխում են Երևան։ Գավառ քաղաքում մուտքերին ու ելքերին կենտրոնացած են ոստիկանության ուժեր։


Ավելի վաղ ֆոտոլրագրող Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ երկու մեքենա ուղեկցել են զոհերի մեքենան, ապա՝ կանգնեցրել են ու կրակահերթ բացել։ Հանցագործության զոհ է դարձել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ՝ 1989թ. ծնված Զոհրաբ Անուշավանի Պարոնիկյանը, մյուս սպանվածը նրա փեսան է։ Հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձանց սպանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->