>

Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Համացանցում տարածված Լուսինե Բադալյանի տեսանյութին։


Դե զզվացրեցիք… Կեղծ կայքերը և կեծերի բանակը նորից երեկվանից տարածում են երկու տարի առաջ լրատվական դաշտ շպրտված, կոնտեքստից կտրած վերնագրով հայտնի տեսանյութը,







Քոչարյանի զոհերը

որտեղ Լուսինե Բադալյանը տարիներ առաջ ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասում է՝ խոնարհվում եմ թուրք ժողովրդի առաջ, քանի որ կարողանում են իրենց չեղած պատմությունը մեծարել, զարդարել, ու սերիալներ նկարել:

Այդ քանի որ-ից հետոն վերնագրում չեն դրել և մարդուն դարձրել են բոքսի տանձիկ: Հենց այն փաստը, որ երկու տարի առաջ լրատվական հրաթակ շպրտված ժամկետանց նյութը նորից շրջանառության մեջ են դրել


1915թվականին կատարվածից հայ նահատակների հիշատակի օրը ևս մեկ անգամ վկայում է, որ կոնկրետ արշավ է տարվում տվյալ մարդու դեմ:
Սրբություն չունեցող անձիք, ինչ ասեմ, անգամ այս օրով չեն խորշում, չեն դադարում իրենց կեղտոտ խաղերը, իրենց արշավները:


Ցանկացած վիրավորանք պարունակող մեկնաբանություն ջնջելու եմ, այս ձև եմ որոշել պայքարել օնլայն հարթակում տիրող խոսքի ամենաթողության հետ:

P.S. Փակ լինկով գրառումս տարել են: Հիմի իրենց փակ էջերում հրճվում և իրենց հոգու մաղձն են թափում: Եթե ձեզ թվում է՝ չգիտենք ով եք, ապա շատ սխալվում եք: Հանգիստ եղեք, անգիր գիտենք ով է, ինչ է, ում ֆեյքն է, ում սիրածն է:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->