>

 


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ:







Քոչարյանի զոհերը

Տեսազանգին մասնակցել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման և Եվրասիական զարգացման բանկերի ներկայացուցիչները:


Մհեր Գրիգորյանը միջազգային ...

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Գործընկերները միջոցառումները օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Զրուցակիցները քննարկել են  նաև տեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:


Сообщение Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->