>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում պատասխանել է Ազատության» հարցերին:

«Ազատություն»․ – Պարոն վարչապետ, իրավապահների գործողությունների մասով նախկին իշխանություններից, մասնավորապես Սերժ Սարգսյանը փորձե՞լ է Ձեզ հետ կապ հաստատել: Արդեն իր ընտանիքին են հասել այս գործողությունները:




Քոչարյանի զոհերը

Փաշինյան․ – Ոչ: Որևէ մեկը չի փորձել ինձ հետ կապ հաստատել: Բայց ես Ձեր ձևակերպումը զուտ իրավական առումով էդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում, և ինչ-որ անհատի հետևից չենք գնում: Մենք գնում ենք իրավապահ մարմինների ունեցած ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության հետևից:





«Ազատություն»․ – Ես նկատի ունեի, որ խնդրեն, որ քաղաքական լուծում տրվի:

Փաշինյան․ – Կարծում եմ, բոլորը գիտեն, որ այդպես չի լինի, և անիմաստ է որևէ հարցով դիմել: Մեր վրա պլան չի դրած, որ մենք պետք ա էսքան բացահայտում անենք: Խնդիրը այլ կերպ է դրված՝ երկրում պետք է լինի օրինականություն, իրավապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն: Այս երկու սկզբունքի շրջանակներում ինչ տեղի կունենա, դա մեր պլանավորման խնդիր չէ, իրողություններից բխող խնդիր է:


«Ազատություն»․ – Դուք, երկարամյա ընդդիմադիր գործիչ լինելով, բարձրաձայնելով թալանի մասին, այնուամենայնիվ այսպիսի ծավալ պատկերացնո՞ւմ էիք:

Փաշինյան․ – Ծավալների մասին, ճիշտն ասած, դեռ չեմ կարող հետևություններ անել, բայց ես որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ուղղակի ցնցված եմ:



«Ազատություն»․ – Կա՞ն արդեն տվյալներ, թե ինչքան է բյուջե վերադարձվել:

Փաշինյան․ – Ոչ: Կամփոփվեն առաջին արդյունքները՝ կասվի: Ես վախենում եմ սխալվել ուղղակի․․․ տասնյակ միլիոններ պետք է լինի:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->