>

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Արամի փողոցին մերձակա այգում ծեծկռտnւք է եղել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև։




Քոչարյանի զոհերը

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ վեճը սկսվել է Արթուր Դանիելյանի կողմից, ով այգում զբոսնող Ալեն Սիմոնյանին սեռական հայհոյանքներ է ուղղել, վերջինս հարվածել է նրան, սկսվել է ծեծկռտուք։ Նրանց հետ գտնվողները չեն կարողացել բաժանել իրարից։




Դեպքի մասին մասին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով նշել է, որ դիմել է ոստիկանապետ Արման Սարգսյանին:


Իսկ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ իր ֆեյսբուքյան էջում պնդում է, թե Ալեն Սիմոնյանն է հարձակվել Արթուր Դանիելյանի վրա և տեղադրել է Դանիելյանի լուսանկարը՝ վնասվածքներով:


Դեպքի առթիվ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք ոստիկանություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ ահազանգ են ստացել Ալեն Սիմոնյանի կողմից և այս պահին կատարվում են համապատասխան գործողություններ:

Сообщение Ծեծկռտnւք Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->