>

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում,




Քոչարյանի զոհերը

 




արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:


Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:


«Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:

Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Сообщение Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակ է կիրառել. հայտարարություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->