>

Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի առաջին կուրսի օրդինատոր, «Մասիս բժշկական կենտրոն»-ի շտապօգնության 32-ամյա բժիշկ Դավիթ Գալստյանն արդեն 2 շաբաթ է վերադարձել է տուն։ Նա կորոնավիրուսով վարակված այն բժիշկն է, որը առաջնեկի ծննդի մասին լուրն իմացել է մեկուսացման մեջ։ Կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին։




Քոչարյանի զոհերը

Բժիշկը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.




Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ դիմում է անկուսակցական և որևէ նախընտրելի քաղաքական ուժ չունեցող, ուղղակի ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի։ Հարգելի վարչապետ ուղիղ 2 տարի առաջ ամբողջ մի ազգ ոտքի կանգնեց մերժելու ոչ միայն տիրող քաղաքական ռեժիմը, այլ՝ տիրող գաղափարաբանությունը, բարոյահոգեբանությունը, մտածելակերպն ու գիտակցությունը… Այն ոգևորությունը ,այն հավատն ու հույսը, սպասելիքները, որ տիրում էր ազգիս, պետք է արդարացի գտնվեմ և ասեմ, կարծես թե իրականանում էին։


Հարգելի վարչապետ, թույլ տվեք մեջբերեմ Ձեր իսկ հայտնի միտքը՝ ուղղված նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Դուք չեք տիրապետում իրավիճակին, Ձեզ սխալ է զեկուցվում…»: Ցավոք, Ձեզ նույնպես չի զեկուցվում այն, ինչ կա իրականում, ինչ տիրում է հասարակության մեջ։ Ի վերջո, խնդրւմ եմ մի կողմ դնել թավիշը և խստագույնս հետևել Ձեր հանձնարարականների կատարմանը։ Երկրում տիրող արտակարգ իրադրության պայնաններում, երբ կրկին հասարակ ժողովուրդն է հայտնվում ծանրագույն վիճակում, առավելագույնս անհրաժեշտ է Ձեր անմիջական վերահսկողությունը, քանի որ բազմիցս համոզվել ենք, որ պատկան մարմինները՝ հատկապես սոցիալական, իրենց տեղում և դերում չեն, խոսքս վերաբերվում է մասնավորապես սոցապծառայությանը, պետական ռեգիստրին, բանկային ծառայություններին և….Օրինակ՝ 26500 դրամ աջակցություն մեկ երեխայի համար ստացող անձը պարզաբանում ստանալու համար թե ինչու ցուցակում ընդգրկված են երեք երեխաներից միայն երկուսը, ԹԵԺ գիծ զանգելով ծախսում է շատ ավելին։ Ցավոք, նման օրինակները բազմաթիվ են։


P.S. Հարգելի վարչապետ՝ սահմանափակելով տեղաշարժի և աշխատանքի հնարավորությունը, ելնելով ազգային անվտանգության շահերից, որոշակի սոցիալական ծրագրեր իրագործելուց բացի( որն այնքան էլ չի իրագործվում) ցանկալի կլիներ, որ պետական այրերի, որոնք պետք է որ ծառայեն ժողովրդին, ահռելի աշխատավարձերը կրճատվեն առնվազն 50%՝ սոցիալական հավասարություն ապահովելու համար։ Կարծում եմ՝ իշխող անուշադրությանը ուշադրություն կդարձնեք։

Сообщение Կորոնավիրուսը հաղթահարած բժշկի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->