>

Գարնան պայծոռության և թարմության համապատասխան չեն հանրային տրամադրությունները, քանզի օդում կախված է թագավարակային հիվանդության վտանգը: Առողջապահության նախարարության ամենօրյա թարմացումներին ուշադրությամբ հետևում են բոլորը՝ մահվան դեպքերի մասին հավանական տեղեկատվության մտահոգությունից շունչները պահած:




Քոչարյանի զոհերը

Այս առումով և այս համատեքստում բավականին հաճելի և լավատեսական էր Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության հրապարակած ինֆորմացիան: Վարչության ֆեյսբուքյան էջում շաբաթվա մեկնարկի համար բավականին դրական ու հաճելի տեղեկատվություն է հրապարակվել:





Ըստ հրապարակված տեղեկատվության՝ անցնող շաբաթվա՝ վերջին վեց օրերի ընթացքում երևանյան ծննդատներում ծնվել է 333 նորածիններ, որոնց գերակշռող մասը տղաներ են եղել:


Հրապարակված տեղեկատվության մեջ նշված է, որ նորածիններից 170-ը տղա է, իսկ 163-ը աղջիկ: Այսպիսի դրական տեղեկատվությունը միշտ էլ լավի ակնկալիքներ է արթնացնում և տրամադրություն բարձրացնում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ կյանքի շարունակականությունն ու նոր կյանքերի ավելացումները ռիթմի մեջ են ու անկասելի:

Сообщение Երևանում վեց օրում 333 նոր ծնունդ է գրանցվել. ընդ որում, տղաներն ավելի շատ են, քան աղջիկները появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->