>

Տարբեր տեսակի մազերի համար տարբեր դիմակներ են օգտագործվում՝ կախված նրանից՝ մազերը յուղոտ են, թե՝ չոր: Գարեջուրը նաև թեթև ներկող հատկություն ունի: Հարկ է հիշել, որ գարեջրով դիմակներից կարող է ալերգիա առաջանալ:

Ահա մի քանի օգտակար բաղադրատոմս:




Քոչարյանի զոհերը





Գարեջուր + ձվի դեղնուց: Կօգնի վերականգնել ու ամրացնել մազերը, ավելացնել ծավալն ու փայլը: Հարմար է թույլ, փշրվող, չոր մազերի համար: 100 գ գարեջուրը բլենդերով խառնել ձվի դեղնուցին: Կարելի է ավելացնել նաև 1 ճաշի գդալ մեղր:

Գարեջուրը յուղերի հետ: Սնուցող դիմակ չոր և փշրվող մազերի համար. 1 բաժակ գարեջրին ավելացնել 1 թեյի գդալ նուշի, ձիթապտղի կամ ծիրանի յուղ: Առնվազն 20 րոպե պահել, հետո մազերը լավ լվանալ:


Գարեջուր և կեֆիր: Խոնավացնող դիմակ. հարմար է ցանկացած տիպի մազերի համար: Կես բաժակ գարեջուրը խառնել կես բաժակ կեֆիրի հետ, կարևորը՝ բաղադրիչները հավասարաչափ լինեն:

Խոտաբույսեր և գարեջուր: Յուղոտ մազերի համար. վերցնել 2-ական ճաշի գդալ եղինջի և եղեսպակի տերևներ, տաք գարեջրով եփել, քսել մազերը լվանալուց հետո, կարելի է գիշերը թողնել: Օգտագործել շաբաթական 2 անգամից ոչ ավելի, որ մազերը չափազանց չչորանան:



Գարեջուր և աշորայի հաց: Մազերի աճի և ծավալի համար. 500 մլ գարեջրին ավելացնել մոտ 200 գ. աշորայի հաց: Լավ կլինի բլենդերով խառնել: Դիմակը քսել 30 րոպեով, գլուխը տաք պահել:

Գարեջուր և սոխ: Մազաթափության դեմ. 3 միջին սոխը մանր կտրտել, թանզիվով հյութը քամել, ավելացնել կես լիտր գարեջրին: Քսել լվացած խոնավ մազերին, պահել 20-30 րոպե:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->