>

Արթուր Դանիելյանը պատասխան հարվածներ է հասցրել Ալեն Սիմոնյանին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, որը ներկայացավ Անի անունով: Նա ականատես է եղել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ես դեպի Մաշտոցի պողոտա էի քայլում և քաշքշուք նկատեցի, իհարկե, հետաքրքրությունից ելնելով՝ մոտեցա, որ տեսնեմ, թե ինչ է տեղի ունեցել և տեսա, որ այնտեղ է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Փորձեցի պարզաբանում ստանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վիճակ է, բայց ինձ չպատասխանեցին»,-ներկայացրեց նա:




Քոչարյանի զոհերը

Ականատեսը նշեց, որ ո՛չ Ալեն Սիմոնյանը ո՛չ Արթուր Դանիելյանը մենակ չեն եղել: Ալեն Սիմոնյանի հետ եղել են չորս տղա, իսկ Դանիելյանի հետ՝ երկու-երեք հոգի։




«Ես տեսա նաև, որ Ալեն Սիմոնյանը զանգեր էր կատարում: Ոստիկանություն չի եկել և չի միջամտել: Ծեծկռտուքի ընթացքում նաև բաժանողներ կային: Ալեն Սիմոնյանի կոստյումն էր պառտվել, սակայն ոչ թե վեճի պատճառով էր պատռվել, այլ նրան քաշքշեցին, հավանաբար թուլացել էին կոստյումի կարերը, այդպես պատռվեց»,- ասաց նա։


Ըստ նրա՝ ծեծկռտուքը մոտ 3-4 րոպե է տևել: Անին նշեց, որ շտապօգնություն չի եկել, ծեծկռտուքից հետո տղաները հավաքվել են, գնացել, սակայն նա այդ ընթացքում մոտեցել է Ալեն Սիմոնյանին, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, սակայն պատգամավորը նրան չի պատասխանել:

Հարցին՝ հանրավո՞ր է, որ այն, ինչին ականատես է եղել հետագայում ներկայացնի նաև Ոստիկանություն, Անին պատասխանեց. «Եթե կարիք լինի, միանշանակ»:


Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ Tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->