>

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին հայտնի փեսային առաջադրված մեղադրանքը պատճառ դարձավ վերջինիս նյարդային ջղաձգումներին, օրական արդեն իսկ հայհոյանքի ու սպառնալիքի լեզվով գրառումներին, ԱԺ-ում Մարուքյանի պոռթկումներին ու որոշ փնթիների սանձարձակությանը… Առնվազն պետք է լինել միամիտ չհասկանալու համար վերջին օրերի կատարվածը…




Քոչարյանի զոհերը

Փեսա Միշիկի անունը լսելուց անգամ երկար տարիների փորձառու կլասիկ պատգամավոր Մարուքյանը չկարողացավ զսպել պոռթկումները… և արդեն իսկ իրական դեմքով ներկայացավ բոլորին՝ Սերժի ջերմոցում, մի խուլ թփի տակ աճեցրած քաղաքական գործիչ։





Թվում էր, թե այսքանով ամեն բան կավարտվեր, բայց արի ու տես՝ պադվալներում թաքնված փեսան թիրախավորել էր Սիմոնյան Ալենին:

Ինչո՞ւ Սիմոնյան Ալենին, որվհետև վերջինս առանցքային դեր ու նշանակություն ուներ թե՛ հեղափոխության ժամանակ, թե՛ իշխանության մեջ և թե՛ նախկին թալանչիների դեմ պայքարում…


Իսկ այն ինչ կատարվեց այսօր, բնականաբար, նախօրոք պլանավորված, կազմակերպված ու գծագրված սցենար էր… Ու իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում նպատակը մեկն էր՝ փորձել հնարավորինս պախարակել Սիմոնյան Ալենին ու բնականաբար նաև կառավությանն ու իշխող թիմին…

Հայհոյանքին չէր պատասխանի՝ կասեին տղամարդ չէ… տղամարդկություն չունի իրեն հասցեագրված վիրավորանքին պատասխանել:

Կպատասխաներ՝ կասեին սա է Ձեր թավիշը, հայհոյում եք ժողովրդին ու ատելություն եք քարոզում…



Քաշքշուկի արդյունքում կհարվածեր՝ ցուցմունք կգրեին ու կփորձեին պախարակել… իսկ հետագայում հույսեր կփայփայեն ԱԺ-ում մանդատից, անձեռնմխելիությունից զրկելու ու իշխանությունից հեռացնելու համար… Կարճ ասած՝ Ալենին լռեցնելու միջոց են փնտրում:

Մի բան կարող եմ միայն ասել՝ իրեն հարգող ցանկացած տղամարդ կաներ նույնը, ինչ Սիմոնյան Ալենը… Չեմ կարծում՝ գտնվի իրեն հարգող մի տղամարդ, ով կարողանա կուլ տալ իր սրբություններին հասցեագրված հայհոյանքը:

Ու մի բան էլ, համոզված եմ, որ կատարվածի պատասխանատվությունը շատերն են պատրաստ կիսել Սիմոնյան Ալենի հետ, սա վաղուց սպասված ապտակ էր անհայրենիք փնթիներին:նց հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց մի օր պատասխան են տալու…»:

Сообщение «Պետք է միամիտ լինել վերջին օրերի կատարվածը չհասկանալու համար» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->