>

Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, իր էջում անչափ հուզիչ գրառում է կատարել՝ անդրադառնալով որդու հետ կապված երեկվա հայտնի դեպքերի հետ: Մարինա Հովհաննիսյանը ռուսերեն է արել գրառումը:




Քոչարյանի զոհերը

Նա գրել է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ թիրախավորել են իր որդուն, ում ամեն կերպ փորձում են հունից հանել՝ շահարկելով ընտանեկան սրբագույն արժեքները: Մարինա Հովհաննիսյանն իր գրառման մեջ կարծիք է հայտնել այն մասին, որ Ալենի նման հանրային մարդկանց փողոցներում պետք է ուղեկցեն թիկնապահները, որոնք իրենց վրա կվերցնեն փողոցային բոլոր այսօրինակ պատահարները:





Հիշեցնելով հայկական մենթալիտետին բնորոշ վերաբերմունքը ընտանեկան արժեքներին և մոր հանդեպ ունեցած յուրահատուկ վերաբերմունքի մասին՝ Մարինա Հովհաննիսյանը նշել է, որ բոլորս էլ հայ են և հրաշալիորեն հասկանում ենք, թե հայի համար այսօրինակ արժեքների շահարկումն ու ոտնահարումն ինչ կերպ է ընդունվում:


Գրառման վերջում նա իր հպարտությունն է հայտնել որդու պահվածքի համար և հիշեցրել, որ ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա լիովին աջակցում է նրան իր բոլոր ձեռնարկումներում:

Сообщение Ալեն Սիմոնյանի մայրը անչափ հուզիչ գրառում է արել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->