>

Երբ կրունկների մաշկը կոշտանում է, առաջանում է որոշակի անհարմարություն: Անհարթությունը և մանր ճաքերը ոչ միայն սխալ սնվելու, այլ նաև ոտքերի մաշկի նկատմամբ խնամքի բացակայության նշան են: Այս խորհուրդները կօգնեն հաղթահարել կրունկների մաշկի կոշտությունը:


1. Կազմակերպեք երեկոյան տաք վաննաներ երիցուկի կամ շալֆեյի հավելումներով: Երբ կրունկների կոշտացած մաշկը կփափկի, զգուշորեն հեռացրեք այն պեմզայի միջոցով, ապա կրունկներին քսեք ձիապտղի կամ չիչխանի յուղ: Թողեք, որ այն ներծծվի մաշկի մեջ:








Քոչարյանի զոհերը

2. Վերանայեք ձեր սննդակարգը: Ավելացրեք հակաօքսիդանտներ պարունակող ուտելիքներ: Աղցանների վրա լցրեք ձիթապտղի յուղ: Կերեք ձուկ, ձու, ընկույզ և կանաչեղեն:


3. Կարտոֆիլով դիմակ. Վերցերք մեկ տաք տապակած կարտոֆիլ, ավելացրեք 1 ճաշի գդալ տաք կաթ և ½ գդալ բուսական յուղ: Խառնեք և քսեք կրունկներին: Ոտքերը փաթաթեք ցելոֆանով և թողեք այդպես 20 րոպե: Լվացեք տաք ջրով:

4. Վարսակով դիմակ. 3 ճաշի գդալ վարսակի վրա լցրեք տաք ջուր, թողեք մի քիչ սառչի: Տաք խյուսին ավելացրեք 2 ճաշի գդալ կաթ և ½ գդալ բուսական յուղ: Խառնեք և զանգվածը քսեք կրունկներին: Ոտքերը փաթաթեք ցելոֆանով կամ սրբիչով կամ հագեք տաք գուլպաներ: Թողեք այդպես 15-20 րոպե ապա լվացեք տաք ջրով: Այս դիմակը կրունկների մաշկը ավելի փափուկ կդրաձնի:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->