>

Շառլոտ կաթնաշոռով, հրաշք է և ոչ թե միայն կարկանդակ:

Դասական շառլոտը պատրաստվում է հաշվի առնելով մի քանի նրբություններ: Բայց այս խմորեղենի տարբեր եղանակներ և բաղադրատոմսեր են հայտնի:




Քոչարյանի զոհերը

Մենք այսօր առաջարկում ենք պատրաստել համեղ շառլոտ կաթնաշոռով: Աննկարագրելի համեղ խմորեղեն է ստացվում: Այն ինչ կպատրաստենք ավելին է, քան ընդամենը սովորական խնձորով կարկանդակ:




Մեր բաղադրատոմսով խնձորով շոռակարկանդակը ուղղակի չքնաղ համ ունի: Կհամոզվեք, հենց որ փորձեք պատրաստել:

շառլոտ


Շառլոտ կաթնաշոռով. Բաղադրությունը

  • 5 ձու
  • 200 գրամ շաքար
  • 500 գրամ կաթնաշոռ
  • 200 գրամ կարագ
  • կիտրոնի քերուկ
  • 250 գրամ ալյուր + 10 գրամ փխրեցուցիչ
  • 2 խնձոր:

շառլոտ

Շառլոտ կաթնաշոռով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Հարել ձվերը խորը ամանի մեջ, այնքան, որ փրփրի, այնուհետև մաս-մաս ավելացնել շաքարավազը, խառնել հարիչով, մինչև ամբողջությամբ շաքարը հալվի և ստացվի համասեռ զանգված:
  2. Ստացված զանգվածի մեջ ավելացնել կաթնաշոռը, տրորել, ավելացնել հալված կարագը, կիտրոնի քերուկը և խառնել:
  3. Այնուհետև փխրեցուցիչի հետ համատեղ ալյուրը մաղել զանգվածի վրա և զգուշորեն խառնել բահիկով:
  4. Ձևամանը ծածկեք յուղաթղթով, յուղեք կարագով և մեջը լցրեք ստացված խմորը:
  5. Կտրեք խնձորները հնարավորինս հավասար կտորներով, հեռացրեք կորիզները, բայց մի կլպեք և դրանք կեղևը վերև` շարեք խմորի վրա:
  6. Թխել ջեռոցում 180 աստիճանի տակ, մոտ 40-45 րոպե:

Շառլոտը կաթնաշոռով պատրաստ է, դեռ տաք խմորեղենի վրա ցանեք շաքարի փոշի:


Բարի ախորժակ:

Сообщение Շառլոտ կաթնաշոռով, հրաշք է և ոչ թե միայն կարկանդակ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->