>

Այսօր մի խումբ երիտասարդներ մուտք են գործել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն՝ պահանջելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։

Ցուցարարները պահանջում էին, որ ցուցադրվի Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը, որը, ըստ իրենց տեղեկությունների, վաճառվել է: Ցուցարարների պնդումներին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ այն չի վաճառվել, պարզապես մի կտորը նվիրվել է ռուս քաղաքապետի:




Քոչարյանի զոհերը

Ահա թե որտեղ է խայտառակությունը: Ասել, որ գործ ունենք խայտառակության հետ, կստացվի ոչինչ չասել: Աշխարհում իր տեսակի մեջ միակը հանդիսացող Սուրբ Գեղարդը մասնատվել է և մի մասը նվիրվել ինչ-որ ռուս քաղաքապետի: Ընդ որում, խոսքը վաճառքի կամ այլ գործարքի մասին չէ, խոսքը նվիրատվության մասին է: Իսկ նվիրատվության տակ կարող է լինել մութ գործարք, որի արդյունքում կարող են նվիրողն ու նվեր ստացողն իրար  փոխանցել այլ բաներ: Ասել կուզի, կարող է դա վաճառվել ավելի էժան, անունը դնել նվիրատվություն: Կարող էր մեկը բերել մի քանի կապոց գումար տալ և վերցներ ու գնար, բայց հայտարարեին, թե նվիրատվություն է եղել: Հենց սա է կեղտը, որն այսօր դուրս եկավ ջրի երես:





Ո՞վ է թույլ տվել որ ազգային հարստություն համարվող սուրբ մասունքը մասնատվի և նվիրվի ինչ-որ ռուս քաղաքապետի: Իհարկե եկեղեցու առաջնորդի ցանկությամբ է եղել: Ինչո՞ւ է տրվել և ի՞նչ պետք է ստանար եկեղեցին կամ եկեղեցու ղեկավարությունը այդ գործարքի, ավելին՝ ստվերային գործարքի դիմաց: Ինչպե՞ս է պատահել, որ մարդիկ այդ մասին իմանում են միայն այսօր և այն էլ՝ ցուցարարներից:


Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից, և հենց դրանից էլ օգտվում է Մայր Աթոռը և անում իր մութ և գաղտնի գործարքները: Հենց այս հանգամանքն էլ՝ անձեռնմխելի լինելու հանգամանքն էլ թույլ է տվել, որ կաթողիկոսը, եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն անեն ինչ ցանկանում են և ինչպես ցանկանում են:

Դատելով տեղի ունեցող մեկնաբանություններից՝ կարող ենք եզրակացնել, որ այս խայտառակ պատմությունը դեռ երկար է քննարկման առարկա դառնալու: Լավ կլիներ, որ օրենքը գործեր նաև այստեղ՝ եկեղեցում: Ի վերջո, այդ սրբությունները եկեղեցականներինը չեն, դա հայ ժողովրդինն է:



Հենց նման արարքներն ու, ինչու ոչ, նման հանցանքներն են, որ ժողովրդին  հիասթափեցնում են եկեղեցուց:

Araratnews

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->