>

Ընդամենը տաս-տասներկու րոպեի ոչ այնքան բարդ աշխատանք,

մի քանի ժամվա սպասում, եւ ձեր աղանդերային սեղանը զարդարված կլինի գեղեցիկ, ինքնատիպ եւ շատ համեղ մի քաղցրեղենով, որին իտալացիները կնքել են «Տիրամիսու» անվամբ:

 




Քոչարյանի զոհերը

Տիրամիսուն շատ արագ եւ հեշտ է պատրաստվում, միայն թե ձեռքի տակ լինեն այդ քաղցրավենիքի գլխավոր բաղադրիչները` «Մասկարպոնե» սերուցքային պանիրը (թող պանիր բառը ձեզ չվախեցնի, քանի որ իրականում «Մասկարպոնեն» քաղցրահամ է եւ ավելի շատ հիշեցնում է բարձր յուղայնության կաթնասեր) եւ «Սավոյարդի» տեսակի թքվածքաբլիթները: Դրանք այժմ հասանելի են երեւանյան սուպերմարկետներում:




«Մասկարպոնեն» էժան չէ` կես կիլոգրամանոց տուփն արժե 3500-4200 դրամ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ սրճարաններում եւ ռեստորաններում մեկ բաժին «Տիրամիսուն» 1000-2000 դրամ արժե, իսկ մեկ տուփ «Մասկարպոնեից» առնվազն տաս-տասներկու բաժին «Տիրամիսու» է ստացվում, եւ այն հաստատ կգոհացնի ձեր հյուրերին եւ հարազատներին, ապա կարելի է համոզված ասել` игра стоит свечь.

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է` 500 գ «Մասկարպոնե» պանիր Կարդացեք նաև Տավարի տապակած լյարդ Տապակած սոխով կարկանդակ Տարտալետկաներ` «ծեծած» խմորով 300 գ «Սավոյարդի» թխվածք 5 ձու, 200 գ շաքարավազ 400 գ թունդ սուրճ 1-2 ճաշի գդալ կոնյակ: Պատրաստման եղանակը 1. Պատրաստել երկու թեյի բաժակ` մոտ 400 գ թունդ սուրճ:


Սուրճը, որին ավելացնում ենք մեկ ճաշի գդալ կոնյակը, պետք է լցնել խորը, բայց լայն ափսեի մեջ: Աշխատեք սուրճի մրուրը չլցնել, ցանկալի է նույնիսկ քամել: Իսկ եթե ունեք էլեկտրական սրճեփ, շատ ավելի հարմար է դրանով պատրաստված սուրճն օգտագործել:

2. Թխվածքաբլիթները հերթով թաթախել սուրճի խառնուրդի մեջ եւ տեղավորել ապակե խորը, ցանկալի է ուղղանկյուն ամանի մեջ:

Երբ ամբողջ ամանը թխվածքով ծածկած լինի, վրան լցնել կրեմը: 3. Կրեմի պատրաստման համար 5 ձվի դեղնուցը լավ հարել 200գ շաքարավազի հետ, ավելացնել «Մասկարպոնեն», շարունակել հարել, բայց նվազ ջանասիրությամբ: 4. Առանձին հարել սպիտակուցները եւ զգուշորեն ավելացնել դեղնուցի եւ «Մասկարպոնեի» խառնուրդին:

Սպիտակուցը կրեմին ավելացնելը պետք է լինի շատ զգույշ գործողություն, առանց` հարիչի, փայտե կամ ռետինե գդալով: 5. Լցնել թխածքաբլիթների վրա: Եթե ապակե ամանը փոքր չափսեր ունի, կարելի է երկհարկանի պատրաստել:


Այսինքն կրեմի կեսը լցնել, հետո էլի մի շարք սրճապատ թխվածք շարել, վրան լցնել կրեմի մնացած մասը:

6.Այսքանից հետո մնում է մեր աղանդերը դնել սառնարան` ամենաքիչը 4, սակայն ավելի լավ է` 24 ժամով:

Սառնարանից հանելուց հետո վրան առատորեն կակաոյի փոշի ցանել եւ մատուցել: 7.«Տիրամիսուն» չափից դուրս նուրբ եւ փխրուն է, այնպես որ դանակով չեք կարող կտրել, վերցրեք որեւէ մեծ եւ հարմար գդալ, ու դրանով մատուցեք ձեր շեդեւրը: Բարի ախորժակ:

 

Сообщение Ընդամենը տաս-տասներկու րոպե. համեղ եւ ինքնատիպ` «Տիրամիսու» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->