>

Մարդկանց սովորաբար հետաքրքրում է կենդանակերպի նշանների համապատասխանելիությունը։ Ահա մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչ չի կարելի ասել կենդանակերպի որոշակի նշանի տակ ծնված մարդկանց։ Այո՛, երբեմն ավելի լավ է լռել։

ԽՈՅ:  Մի՛ ասեք նրանց, թե ավելի ուշ կզանգահարեք։ Նրանք չափազանց անհամբեր են։

ՑՈՒԼ: Նույնիսկ մտքներովդ չանցնի նրանց անորակ սնունդ հյուրասիրել կամ փչացնել նրանց սննդի արտաքին տեսքը։ Ցուլերն ուշադրություն են դարձնում բոլոր մանրուքներին։




Քոչարյանի զոհերը

ԵՐԿՎՈՐՅԱԿ: Երկվորյակներին երբեք մի՛ ասեք «լռի՛ր» կամ «հերի՛ք է հարցեր տաս»։ Նրանք չափազանց հետաքրքրասեր են։





ԽԵՑԳԵՏԻՆ: Մի՛ մեղադրեք նրանց, եթե նրանք ուշացել են կամ էլ հակառակը՝ չափազանց շուտ են հայտնվել։ Նրանք իսկապես նախընտրում են փոքր-ինչ ուշանալ։ Ինչևէ, միշտ չէ, որ նրանց մոտ դա ստացվում է։

ԱՌՅՈՒԾ: Երբեք կասկածի տակ չառնեք նրանց հավատարմությունն ու նվիրվածությունը։

ԿՈՒՅՍ: Եթե որևէ բան եք գրում նրանց, գեղեցիկ ու ճիշտ գրեք։ Կույսերը մանրակրկտորեն են ընտրում իրենց բառերն ու հաճախ իրենց պահում են «քերականագետ-նացիստի» նման։


ԿՇԵՌՔ: Երբեք մի՛ պահանջեք նրանցից իջեցնել երաժշտության ձայնը։

ԿԱՐԻՃ: Մի՛ ասեք նրանց, թե իրենք էգոիստներ են։ Շատ հաճախ դա այդպես չէ։



ԱՂԵՂՆԱՎՈՐ: Մի՛ բողոքեք նրանցից, այլապես դուք նրանց երբեք դուր չեք գա։ Աղեղնավորները չեն սիրում, երբ նրանց ուշադրությունը փորձում են այդ ձևով գրավել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: Երբեք մի՛ հարցրեք, թե որքան են նրանք վաստակում։ Փորձեք նրանց հետ առհասարակ փողից չխոսել։ Այծեղջյուրները համեստ են և չեն սիրում կիսվել այդպիսի «անձնական» թեմաներով։

ՋՐՀՈՍ: Մի՛ հրաժարվեք նրանց օգնությունից, երբ նրանք դա առաջարկում են։ Այս մարդիկ չափազանց կազմակերպված են և հաճախ սրտանց ցանկանում են օգնել։

ՁԿՆԵՐ: Մի՛ բամբասեք ո՛չ նրանց մասին, ո՛չ էլ նրանց ներկայությամբ ուրիշների մասին։ Այս մարդկանց մոտ չափազանց մեծ է հարգանքի զգացումը թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->