>

Տոքսինների շարունակական ազդեցությունը հանգեցնում է երիկամի գործառույթների խանգարմանը, ինչն անմիջականորեն ազդում է ընդհանուր առողջության վրա:

Healthy food team-ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է տարբերակել երիկամի խանգարման դեպքում ի հայտ եկող ախտանիշերը և որոնք են դրանք:




Քոչարյանի զոհերը

Ցավ գոտկատեղի հատվածում: Սա երիկամի խանգարման  առաջին և անխուսափելի ազդանշանն է: Այս ցավն առավել ցայտուն է զգացվում, երբ մարդ քնում է մեկ կողքի վրա և դա հենց  հիվանդ երիկամի կողքն է:





Ցան, քոր, չորություն: Երիկամի կարևորագույն գործառույթը արյունը տոքսիններից մաքրել է, սակայն խանգարման պարագայում դա տեղի չի ունենում և արյան մեջ թունավոր նյութերի  առկայությունը հանգեցնում է ցանի, քորի և չորության:


Միզուղիների գործառույթի խանգարում:  Երիկամային խանգարման ժամանակ մեզը կարող է արյունոտ լինել,  իսկ միզարտադրություն` ցավոտ ու հաճախակի:

Մարմնի տարբեր հատվածների այտուցվելը: Երիկամը պատասխանատու է օրգանիզմից ջրի  հեռացման համար, որի խանգարման պարագայում կարող են այտուցվել դեմքը, ձեռքերը, ոտքերը, ոտնաթաթերն ու կոճերը:



Հոգնածություն և թուլություն: Սա խոսում է հիվանդության սուր վիճակի մասին: Երիկամի արտադրած էրիթրոպոետին հորմոնն օգնում է արյան կարմիր բջիջներին թթվածին հասցնել օրգանիզմին, որի խանգարման հետևանքով նվազում են արյան կարմիր բջիջները` հանգեցնելով անեմիայի:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->