>

Մեզանից շատերն են կյանքում փորձել ներկել մազերը հինայի միջոցով և շատ տեսակետներ են լսել այս միջոցով մազերի խնամքի մասին: Մյուս կողմից, որոշ ոճաբաններ ու վարսահարդարներ միաձայն պնդում են, որ հինան չարիք է: cosmo.ru կայքը ներկայացրել է  մի քանի կողմ և դեմ տեսակետներ, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել:

Դրական տեսակետներ




Քոչարյանի զոհերը

1. Հինան բնական միջոց է, որը ստանում են լավսոնիայի (Lawsonia՝ հինայի ծառ) տերևներից: 2. Հինան հոգ է տանում մազերի մասին՝ դրանք դարձնելով ավելի ամուր, փայլուն և էլաստիկ:





3. Հինան մազերին բնական կարմրավուն երանգ է տալիս, որին դժվար է հասնել քիմիական ներկերի միջոցով: 4. Հինան վերականգնում է գլխամաշկի թթվային ալկալային բալանսը, հանգստացնում է այն և քիմիական ներկերի արդյունքում առաջացած քորը:

5. Հինան չի պարունակում ամիակ, թունավոր չէ: 6. Հինան բուժում է թեփն արագ և արդյունավետ

7. Հինան մազերի վրա թափանցիկ թաղանթ է ձևավորում, որը  մազի մեջ է պահում բոլոր  օգտակար բաղադրիչներն ու սննդարար տարրերը, և պաշտպանում է մազն արտաքին ազդեցություններից: 8. Հինան էժան  և շատ մատչելի է:


9. Հինայի միջոցով ստացված երանգը չի լվացվում մազերից: 10. Հինան հեշտ է օգտագործել:

Բացասական կողմերը: 1. Հինայով ներկված մազերն անհնար է ներկել: Հինայի մասնիկներն ամրանում են մազերին, իսկ թաղանթը թույլ չի տալիս ներկին կպչել մազերին:



2. Հինան չորացնում է մազերը: Կանոնավոր օգտագործման դեպքում  բարակ մազեր ունեցողների մազերը սկսում են ճյուղավորվել: 3. Հինայով ներկելու գործընթացը մի քանի ժամ է տևում:

Ինչպե՞ս ճիշտ օգտվել հինայից: Եթե ձեր մազերը հասնում են թիակներին, ապա ձեզանից կպահանջվի 500 գրամ հինա, եթե մազերի երկարությունը մինչև  ծնոտն է, ապա՝ 200 գրամ: Ձեզանից կպահանջվի հինա, կաթ և տարա: Եթե յուղոտ մազեր ունեք, ապա կաթը փոխարինեք ջրով, որի մեջ մի քիչ կիտրոնի հյութ ցողեք: Հինան լուծեք կաթի կամ  ջրի մեջ, մինչև խյուսանման զանգված ստանալը:

Կափարիչը ծածկեք և թողեք մնա 10-12 ժամ:  Մազերը լավ լվացեք և չորացրեք: Կոնդիցիոներ պետք չէ օգտագործել:  Հինան պետք է քսել մաքուր և չոր մազերին: Հինան տաքացրեք ջրի գոլորշու վրա և սկսեք տարածել մազերին՝ արմատներից մինչև ծայրերը:  Երբ ավարտեք քսելը, հատուկ գլխարկ հագեք, վրան սրբիչով փաթաթեք, մոտ 4 ժամ  և թողեք այդպես մնա:  Մազերը լավ լվացեք հինայից: Հաջորդ  3 օրերի ընթացքում աշխատեք չլվանալ մազերը, չհարդարել և ոչ մի քսուք չքսել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->