>

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության անհրաժեշտություն ունի:




Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:




Վերջինիս խոսքով՝ նա այժմ բուժման մեջ է, հետազոտությունների արդյունքներից հետո պարզ կլինի՝ ինչ ծավալով վիրահատություն իրականացնել.

«Տարեց անձ է, որ մի քանի օրգան համակարգերի խնդիրներ ունի, այդ ամենը պիտի բուժվի այնպես, որ մեկը մյուսին չխանգարի»:


Հարցին, թե երբ պարզ կլինեն հետազոտության արդյունքները, Չարչյանը դժվարացել է հստակ պատասխանել՝ ասելով, որ հնարավոր է՝ մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության:


Նախնական հետազոտության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել բուժումը շարունակել հիվանդանոցային պայմաններում: Նախորդ տարվա հոկտեմբերին եւս Քոչարյանն այնտեղ վիրահատության էր ենթարկվել։

Сообщение Ռոբերտ Քոչարյանը վիրահատության անհրաժեշտություն ունի. ԲԿ տնօրեն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->