>

Այսօր մայիսի 1-ն է, և արդեն փաստորեն 30 օր է անցել այն ժամանակահատվածից, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ունի «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազի թանկացման հայտը քննելու և որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամկետը 9 օր է:

Ժամանակ, իհարկե, դեռ շատ կա, սակայն պետք է նաև արձանագրել, որ առ այսօր որևէ տեղեկություն չկա Ռուսաստանից, թե, ի վերջո, ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանի դիմումի նկատմամբ՝ սահմանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու առումով, որն, ըստ Երևանի՝ թույլ կտա չբարձրացնել գազի գինը ներսում:




Քոչարյանի զոհերը

Մի քանի շաբաթ առաջ «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին պատասխանել էր, որ հարցը կառավարության մակարդակում է, այսինքն՝ պետք է լինի քաղաքական որոշում: Իսկ քաղաքական մակարդակում առայժմ հայտնի է միայն ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այդ թեմայով, որը դժգոհել էր Հայաստանում ներքին գնագոյացման մեխանիզմից՝ ասելով, թե դա թույլ չի տալիս գազի գնի նվազման մասին խոսել:




Միաժամանակ նա դժգոհել էր Հայաստանից ու Բելառուսից, որ այս ճգնաժամի պայմաններում Ռուսաստանին են դիմում գազի գինը նվազեցնելու համար: Եվ, ի վերջո, Լավրովը ակնարկել էր Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության հանդեպ իրավական ուշադրությունից դժգոհ լինելու մասին:

Այդպիսով, Հայաստանի դիմումից հետո Մոսկվայից հնչել է միայն դժգոհություն: Ընդ որում, այդ դժգոհությանն էլ հաջորդել է նաև Հայաստանի ներսում նախկին իշխանության տարբեր շրջանակներից կառավարության հանդեպ ճնշման ուժգնացման ալիքը: Կապ ունի դա Ռուսաստանի հետ անմիջապես, թե պարզապես տարբեր խմբեր փորձում են օգտվել Լավրովի տված առիթից և զուգահեռ էլ ծառայություն մատուցել, այլ խոսակցության նյութ է, այստեղ կարող են լինել տարբեր դիտարկումներ:


Բայց այն, որ Երևանը, կորոնավիրուսային ճգնաժամից զատ, հայտնվել է նաև որոշակի քաղաքական բազմակողմ ճնշման ներքո, ակնառու է: Դա գազի գնի նվազման ակնկալիքից կամ հորդորից հրաժարվելո՞ւ համար է, թե՞ գազի գնի նվազեցման դիմաց մեծ քաղաքական զիջում ստանալու, դա էլ դժվար է ասել:


Առավել ևս, որ այժմ ընդհանրապես բավականին բարդ է խոսել Ռուսաստանի քաղաքականության կանխատեսելիության և այն մասին, թե իրականում որքանով է Մոսկվայում գործում որոշումների կայացման հստակ մեխանիզմ, և որքանով է այդ երկրում ներքին ավելի մեծ թափ հավաքում տարբեր խմբերի պայքարը:

Երբ ռուսական պետական սոցիոլոգիական ընկերությունը կարող է հրապարակել Պուտինի վարկանիշի բացասական մինիմումի մասին տվյալներ, դա, իհարկե, խոսում է շատ բանի մասին: Այդ իմաստով,

Հայաստանը գազի հարցում թերևս պետք է ավելի շատ սկսի որևէ հեռանկար ակնկալել իրանյան ուղղությամբ, թեկուզ նաև Մոսկվայում որևէ բան տեղից շարժելու համար:

Сообщение Ինչ արժե Ռուսաստանի լռությունը. մնաց 60 օր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->