>

«Ես գնահատում եմ, որ Ռուսաստանն, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի հանրապետության ներքին գործերին»,-քիչ առաջ ասուլիսին հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին:


Փաշինյանն ընդգծեց, որ իրենք ունեն ժողովրդի մանդատը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Նա ևս մեկ անգամ ասաց, որ իրենք պատրաստ են բանակցությունների: Հարցին, թե ինչ կլինի, եթե ինքը չլինի վարչապետ, նա պատասխանեց. «Դա կնշանակի, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում լուծված չէ»:








Քոչարյանի զոհերը

Նա հավելեց, որ իրենց շարժումը մի անձի դեմ չէր, այլ ամբողջ համակարգի: «Մենք չենք կարող բավարարված զգալ, եթե չենք հասնում իսկական փոփոխությունների, մենք պետք է հայաստանցիներին թույլ տանք զգալ հաղթած: Եվ եթե այլ անձ լինի վարչապետ, ՀՀ քաղաքացին իրեն հաղթած չի զգա»,-նկատեց Փաշինյանը:


Հարցին, թե կան ՀՀԿ-ականներ, ովքեր միացել են իրեն՝ թեկուզ առանց հրապարակելու անունները, նա պատասխանեց, որ եթե հրապարակային հայտարարություն չկա, ուրեմն միացածներ էլ չկան, շատ զանգեր են լինում, սակայն. «Ես հույսս դնում եմ ժողովրդի վրա, ՀՀԿ-ականները պետք է հաշվի նստեն ժողովրդի ճնշման հետ»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե քննարկվել է նաև վարչապետի թեկնածուի պաշտոնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրելու տարբերակը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես դա համարում եմ անլուրջ խոսակցություն»:



Աղբյուր՝ Armday.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->