>

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հուզիչ շնորհավորանք է գրել մերօրյա հերոսներին՝ բժիշկներին՝ երախտիքի խոսք ու բարեմաղթանքներ հղելով՝ շեշտելով՝ այս օրերին հիվանդանոցում ապրող բուժաշխատողներն ամենաբարձր գնահատականի են արժանի, այդ թվում պետությունից հատուկ վերաբերմունքի ու պարգևի։

Նախագահը զետեղել է նաև հայտնի Queen խմբի հայտնի երգը՝ «We are the Champions»-ի նոր տարբերակով սինգլը՝ «Դուք չեմպիոն եք»։ Այս հրաշք երգով երախտիքի խոսք է ասվում բուժաշխատողներին։ Անչափ հուզիչ ու հաճելի է, որ նախագահը երաժշտական նման հիանալի ճաշակ ունի։







Քոչարյանի զոհերը

Ադամ Լամբերտը և Queen-ը յուրահատուկ ստեղծագործությունը ձայնագրել են տնային պայմաններում՝ այսօր ներկայացնելով այն հանդիսատեսի դատին։ Տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարի հիմնադրամին, որը բուժգույք ու նյութեր է տրամադրում բուժաշխատողներին՝ աջակցելով նաև պատվաստանյութի ստեղծմանը։




Հիշեցնենք՝ 1977-ին Ֆրեդի Մերկյուրիի կողմից ստեղծված երգը համարվում է հաղթանակի օրհներգ՝ հասանելի բոլորին։

Сообщение Տեսեք՝ ինչ տեսահոլովակով է Արմեն Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնել մերօրյա հերոսներին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->