Ինչպես եմ ես նիհարում, և որոնք են ինձ համար կարևոր նախապայմանները — ingablog

«Ես դիետա եմ պահում». ամեն անգամ ասում էի, որոշում էի, տրամադրվում, չէի ուտում, բայց դա տևում էր ընդամենը մի քանի օր, իսկ գլխավոր պատճառն այն էր, որ չունեի կամքի ուժ, և երբ տեսնում էի իմ սիրելի շոկոլադը, մոռանում էի ամեն ինչի մասին: Գիտեմ՝ ծանոթ իրավիրճակ է, բայց ամեն ինչ փոխվեց, երբ ծանոթացա մի քանի աղջիկների հետ, ովքեր մարզված էին և ունեին մարմնի գեղեցիկ կառուցվածք, կարող եմ ասել՝ հենց նրանք էլ դարձան իմ մոտիվացիան:


Ի դեպ, ես Աննան եմ, ով մեկ ամիս առաջ կշռում էր 83.5 կգ, իսկ հիմա արդեն՝ 79 կգ: Ես պարզապես որոշել եմ հասնել իմ մարմնի ցանկալի կառուցվածքին, իսկ դա ինձ համար 65 կգ-ն է, չնայած հասակս 1.68 մ է: Այսպես, որոշել եմ իմ սեփական փորձով կիսվել, թե ինչպես է ինձ հաջողվում նիհարել, կպատմեմ իմ սննդակարգի, ինչպես նաև բոլոր դժվարությունների մասին, որոնց հանդիպում եմ այս ընթացքում. գուցե ընթերցողներից մեկն էլ կոգևորվի և այս ճանապարհը կորոշի անցնել ինձ հետ:

Սկզբում ուզում եմ գրել մի քանի կետերի մասին, որոնք ինձ համար կարևոր են, և որոնք ես համարում եմ ճիշտ.

1.Յուրաքանչյուր մարդ, ով որոշում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, նախ պետք է իր համար նպատակ դնի, քանի որ երբ ունենում ես նպատակ, ամեն ինչ անում ես դրան հասնելու համար:


2.Մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են ինտերնետում, իբր կարող եք մեկ շաբաթում կորցնել հինգ կիլոգրամ քաշ, մի հավատացեք այն ֆիթնես-դիետաներին, որ հաճախ հանդիպում ենք համացանցում։

3.Սոված մնալով՝ արդյունքի չեք հասնի: Միևնույն է, հենց սկսեք ուտել, նախատեսվածից ավելի շատ եք ուտելու։ 4.Դեղեր մի խմեք, դրանք միանշանակ բացասաբար են ազդելու Ձեր օրգանիզմի վրա, որքան էլ որ այդ պահին օգնեն։

5.Նիհարեք դանդաղ, արագ նիհարելու դեպքում կորցրած կիլոգրամները կարող եք նույնքան արագ վերականգնել: 6.Մի մոռացեք ջրի մասին, աշխատեք օրվա ընթացքում գոնե 1լ ջուր խմել։

7.Առողջ սննդակարգը և մարզասրահ հաճախելը հաջողության հասնելու լավագույն միջոցներն են: 8.Եթե սկսնակ եք, գոնե առաջին մեկ ամիսն անհրաժեշտ է մարզվել միայն մարզչի խորհուրդով և անել միայն այն վարժությունները, որոնք նա կասի:

9.Աշխատեք դիմանալ առաջին շաբաթը, իսկ հետո ավելի հեշտ կլինի։ 10.Յուրաքանչյուր առավոտ կշռվեք։ 11.Աշխատեք Ձեր սնունդը սիրով պատրաստել և գեղեցիկ զարդարել Ձեր ափսեի մեջ։

Հիմա հերթը սննդակարգինն է, իհարկե, ոչ ոքի համար նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ պետք է ուտել ավելի շատ սպիտակուցներ, գրեթե ամեն ինչ պետք է ուտել խաշած վիճակում, առանց աղի, քիչ չափաբաժնով և կարևորը՝ կոնկրետ գրաֆիկով: Ես արթնանում եմ առավոտյան ժամը վեցին, խմում եմ մեկ բաժակ ջուր, իսկ կես ժամ հետո նախաճաշում:

Նախաճաշ: 1 հատ ձու (կարող է լինել նաև խաշած), 4 կտոր տապակած սմբուկ


10:00-ին, երբ ես հասնում եմ աշխատավայր, պարտադիր ուտում եմ մեկ հատ կանաչ խնձոր, իսկ սեղանիս միշտ ջուր եմ դնում, որ անընդհատ խմեմ:

13:00: 50 գրամ հնդկաձավար, Կես չափաբաժին բրոկոլիով ձվաձեղ, Մեկ գդալի չափով վարունգ-լոլիկով աղցան

Ես շարունակում եմ նիհարել և ամեն անգամ ոգևորվում են այն մարդկանց խոսքերից, ովքեր իմ կազմվածքում տարբերություն են տեսնում, անգամ ուրախանում եմ, երբ աշխատանքի վայրում հարցնում են՝ այս անգամ ի՞նչ ես ուտելու: Հիմա ինձ սկսել է շատ ավելի դուր գալ իմ ապրելակերպը, և հավատո՞ւմ եք՝ ամեն անգամ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ է գալու մարզասրահ հաճախելու օրը: Դուք էլ կիսվեք ձեր կորցրած կալորիաներով, իսկ թե հարցեր կունենաք, մեկնաբանությունների բաժինը հենց դրա համար է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.