>

Խոյ. Օրը հարմար է կենցաղային գործերը վերակազմակերպելու համար: Կարող եք նաեւ խոշոր գնումներ կատարել: Հնարավոր է օգնություն ստանաք: Մտերիմները դեմ չեն լինի այսօր աջակցել ձեզ: Ծառայողական սանդուղքով տեղաշարժ է կանխատեսվում, սակայն թե վարընթաց կամ վերընթաց, կախված է ձեր վարքագծից:

Ցուլ. Օրվա ընթացքում կզգաք, որ բավականին նվազել է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների արդյունավետությունը: Հնարավոր են որոշակի խնդիրներ առողջական վիճակի հետ: Լուրջ մարմնական տկարություն չեք ունենա, սակայն մրսածությունն էլ քիչ անհարմարություն չի պատճառի ձեզ: Այսօր ճիշտ է տանը՝ անկողնային ռեժիմով պառկելը: Ուշադիր եղեք սննդակարգի նկատմամբ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ. Սովորական աշխատանքային օր է սպասվում, որը կարող է միայն հարմարավետության եւ ինքնավստահության զգացումներ հաղորդել ձեզ: Տնային եւ անձնական խնդիրները այսօր երկրորդ պլանում կլինեն: Կարեւորը գործերը եւ բիզնեսն են այսօր: Ուշադիր եղեք սիրելի անձնավորության հանդեպ: Երեկոյան հնարավոր է գլխացավ ունենաք:




Խեցգետին. Օրվա ընթացքում կփարատվեն այն կասկածները, որոնք ունեցել եք վերջին շրջանում: Ստեղծագործական պոռթկումը, որն այսօր կիրացվի, կարող է արմատապես փոխել ձեր կյանքը եւ ձեզ բարձրացնել մինչ այդ ձեզ համար անհասանելի բարձունքի: Այդուամենայնիվ հիշեք, որ ամեն բան այսօր ինքնուրույն եք անելու եւ կողքից աջակցություն չեք ստանալու:

Առյուծ. Օրը հարմար է նոր գործ սկսելու համար: Կարող եք բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպել, քննարկել հատկապես դատական գործընթացներին վերաբերող հարցեր: Հնարավոր է ստանաք գայթակղիչ առաջարկներ, որոնք ձեզ բարոյական մեծ գոհունակություն կպատճառեն:Կարեւոր որոշումներ կայացնելուց այսօր զերծ մնացեք:

Կույս. Օրը խորհրդանշում է գիտելիքների եւ փորձառության յուրացում, նոր հմտությունների ձեռք բերում: Հարմար օր է գիտական հետազոտություններ անցկացնելու համար: Այսօր տեսած երազները շուտով կիրականանան:


Կշեռք. Զղջման, ապաշխարանքի եւ խոնարհության օր է: Հարմար օր է վանք-եկեղեցիներ այցելելու, հոգեւոր զրույցներ ունենալու, օրգանիզմի հոգեւոր մաքրման համար: Կարող եք զբաղվել տնային գործերով, այցելել այն ընկերներին, որոնցից վաղուց լուրեր չեք ստացել: Խուսափեք պատահական սեքսուալ կապերից:

Կարիճ. Այսօր նկատելիորեն կնվազի էներգետիկ ակտիվությունը: Հատուկ ուշադրություն դարձրեք սեփական առողջությանը: Հնարավոր են դեպրեսիոն վիճակներ: Կա ալկոհոլային կախվածության մեջ ընկնելու վտանգ: Հնարավոր է մասնագետ բժշկի օգնության կարիք ունենաք:

Աղեղնավոր. Օրը հարմար է ամփոփումներ կատարելու, անցած ճանապարհը վերատեսության ենթարկելու համար: Եթե եղել եք աշխատասեր եւ նպատակասլաց, հնարավոր է պարգեւատրվեք: Սխալներն էլ չափազանց թանկ կարժենան: Այսօր սկսած գործերը պարտադիր կերպով հասցրեք ավարտին: Որեւէ բան ձեզ լուրջ գործերից չպետք է կտրի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է գերլարվածություն եւ ուժերի ջլատվածության զգացողություն:


Այծեղջյուր. Օրը բավական պասիվ է, բարենպաստ չէ նորարարությունների, ճամփորդությունների եւ փոփոխությունների համար: Ցանկալի չեն կարեւոր որոշումներ կայացնելը: Կարող եք այսօր կազմակերպել հանգիստը մաքուր օդում: Հնարավոր է սիրային նոր հարաբերությունների սկիզբ:

Ջրհոս. Եղեք զգոն, հեռու մնացեք բամբասանքից: Անձնակենտրոն եւ ագրեսիվ մարդկանցից հեռու մնացեք: Նոր գաղափարախոսությունների եւ կրոնական հոսանքների ազդեցության տակ ընկնելու մտավախություն կա: Հավատարիմ մնացեք սեփական իդեալներին: Ուշադիր եղեք առողջությանը: Ցանկալի է համալիր բուժզննում անցնելը:

Ձկներ. Օրը կանցնի լարված եւ հագեցած: Անելիքների մեծ ծավալ կունենաք այսօր: Գլխովին խորամուխ կլինեք մասնագիտական գարցերի մեջ: Սովորական պարտականությունների կատարումը նույնիսկ մեծ ջանքեր կպահանջեն ձեզանից: Կարեւոր է, որ կոպիտ մասնագիտական սխալ թույլ չտաք:

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՅԻՍԻ 2 появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->