>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հրապարակ կայքը այլևս լրագրող չթողեց, որ Հանրային խորհրդի մասին չգրի ու պատասխան չստանա:




Քոչարյանի զոհերը

Այս անգամ էլ բացարձակ նոր տղայի են տվել «դերը»՝ Կորյուն Սիմոնյան: Վերջինս մինչև հոդված գրելը գրառում է կատարել, ու զարմացել, որ «փաստորեն Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նույնիսկ քրեական գործ չհարուցած, դեռ նյութերի նախապատրաստման փուլում Ստյոպա Սաֆարյանն արդեն որոշել է, թե ով է հանցագործ, իսկ ով’ զոհ:»




Սերժ Սարգսյանը կասեր՝ յա, իրոք? միջադեպ… չլինի Ալեն Սիմոնյանը ազվերին խմած փողոց էր դուրս եկել ու իրենց համար զբոսնող ադեկվատներին բռնեց մայր հայհոյեց, ծեծեց, քիթ ջարդեց, իր շորերն էլ պատառոտեց?

Բայց սա, կրկին թողնում ենք հարգարժան Ալեն Սիմոնյանի զոքանչ Արմինե Օհանյանի խղճին: Կրկին «վերադառնանք մեր ոչխարներին», մինչ Հրապարակը կպարզի՝ Ալեն Սիմոնյանն է հարձակվել Ադեկվատի վրա, թե հակառակը:

Ես այլևս չգիտեմ, թե ինչպես տիկին Արմինե Օհանյանին բացատրեմ, որ իր թերթի լրագրողներից որևէ մեկին հանձնարարի Հանրային խորհրդի հոդված գրելուց առաջ պարտադրի կարդան Հանրային խորհրդի մասին ՀՀ օրենքը, գիտակցեն,


թե որոնք են այդ մարմնի իրավասությունները, անելիքը, ինչ կարող է նա անել, ինչ չի կարող, որ գործառույթի համար ինչ լծակ ունի, որ չհայտնվեն ծիծաղելի վիճակում:

Ախր արդեն լացելու էլ չէ այն գործունեության ողբերգականությունը, որում այդ թերթը դնում է իրեն: Սուտ ասել չգիտեք, ստի համար ներողություն ասել չգիտեք, լավ բա ձեզ ինչպես ու ինչ խղճով համարենք լրատվություն ու լրագրող և խմբագիր:


Անցել են Սերժի ու Քոչարյանի ժամանակները, երբ Փաշինյանի ասած՝ հայտնի գործողությամբ էիք զբաղված: Ձեզ ինչպես բացատրենք, որ պետք է հոդված գրելուց առաջ խնդրին համակողմանիորեն ծանոթանալ, նյութը գրելիս ապահովել տարբեր կողմերի տեսակետներ ու կեղծիք չգրել: Ու համատարած, անխտիր իրենց «լրատվությունը» այս որակի մեջ է…

Մեկ մեկ ինձ թվում է, որ այդ կինը հաճույք է զգում, որ իր ղեկավարած թերթի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին անընդհատ գրում են: Հատուկ Արմինե Օհանյանի համար տեղադրում եմ ՀԽ մասին օրենքի հղումը:

https://publiccouncil.am/public-council-law/

 

Сообщение Սա կրկին թողնում ենք հարգարժան Ալեն Սիմոնյանի զոքանչ Արմինե Օհանյանի խղճին․ Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->