>

Տեղեկությունը, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է, գրեթե 100 տոկոս ճշգրիտ է: Այս մասին  հարավկորեական «Յոնհապ» լրատվական գործակալությանը հայտնել է Չի Սոն Հո անունով մեկը, որ 2006-ին փախել է ԿԺԴՀ-ից և այժմ աշխատում է Հարավային Կորեայի օրենսդիր մարմիններում:


«Սա 100 տոկոսով ճշգրիտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ հավանականությունը 99 տոկոս է: Հյուսիսային Կորեան (պաշտոնապես չի հայտնում ղեկավարի մահվան մասին, քանի որ) բախվել է իրավահաջորդության դժվարին խնդրի», – ասել է նա:







Քոչարյանի զոհերը

Չի Սոնգ Հոն նշել է, որ երկար ժամանակ փորձում էր գուշակել, թե որքան կձգի Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո, բայց շուտով հայտնի դարձավ քաղաքական գործչի մահվան մասին: «Կիմը մահացել է անցած հանգստյան օրերին», – կարծում է նա:


Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը:


Խոսելով այն մասին, թե ով կարող է դառնալ Կիմ Չեն Ընի իրավահաջորդը, նա նշել է, որ, ինչպես շատերը, ինքը հավանական թեկնածու է համարում Կիմի քրոջը՝ Կիմ Յո Չժոնին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->