>

Մեր օրգանիզմը բորբոքման և այլ հիվանդությունների դեմ պայքարում է իմունային համակարգի օգնությամբ, որն ամրապնդելու կատարյալ տարբերակ է ճիշտ սննդամթերք և համեմունքներ օգտագործելը: Այս մասին գրում է Healthy life tricks-ը և ներկայացնում այն համեմունքները, որոնք օգնում են բարձրացնել իմունիտետը։




Քոչարյանի զոհերը

Կոճապղպեղ: Ուտեստներին յուրահատուկ համ հաղորդելուց բացի կոճապղպեղը նպաստում է մարսողությանը, վերացնում սրտխառնոցն ու օգնում մրսածության արագ բուժմանը։





Քրքում: Ոսկեդեղին գույն ունեցող այս փոշին շատ է օգտագործվում հնդկական խոհանոցում և արդյունավետ է բորբոքումների դեմ պայքարում:


Դարչին: Այս համեմունքը դարեր շարունակ օգտագործվել է հիվանդությունների բուժման համար: Այն կարելի է ավելացնել խմորեղենին, սուրճին կամ նախաճաշի ձավարեղենին։

Աստղակերպ անիսոն (բադիան): Գեղեցիկ տեսքից բացի այն նաև հաճելի բույր և առողջարար հատկություններ ունի:  Այն կարելի է ավելացնել թեյին կամ բրնձին։



Սամիթի սերմեր: Սրանք նույնպես հզոր միջոց են, պարունակում են երկաթ, մագնեզիում, կալցիում, կալիում և այլ հանքանյութեր։ Սամիթի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->