>

Սարգիս Գրիգորյանը կոչ է անում չմոռանալ այն բերկրանքը, որը հայ ժողովուրդն ապրեց ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ի դեպ, նա առաջիններից էր, որը կոչ արեց արդեն նախկին վարչապետին ինքնակամ հրաժարական տալ: Այսօր էլ Սարգիսը շարունակում է ոգեւորել հասարակությանն իր գրառումներով:




Քոչարյանի զոհերը

Դերասանն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.






«Կան մասնագետներ, որոնք միշտ պարտավոր են լինել ժողովրդի կողքին (հոգևորականներ, արվեստի գործիչներ, մանկավարժներ) ու անկախ նրանից՝ դու կիսում ես նրանց կարծիքը, թե ոչ: Դու պարտավոր ես, քանի որ վերցրել ես կարևոր բեռ քո ուսերին` հարստացնել ազգականիդ հոգևորը, բարձրացնել նրա ճաշակը, կրթել սերունդներին: Բազմաթիվ հակասությունների մեջ, որոնք հնչում են այս օրերին, մեկ է, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, չեն ստիպի մոռանալ ապրիլի 23-ի բերկրանքը: Անկեղծ եմ ասում՝ ես էդպիսի հայ ուժի ուրախություն տեսած չկայի, էդպիսի միասնություն չէի վայելել ԵՐԲԵՔ, բա լավ, մոռացա՞նք…դուք, եթե հա, ես՝ ԵՐԲԵՔ…հարգեք իրար, սիրեք մեկմեկու, մի նսեմացրեք ձեր վեհությունը, մի ստեք ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար, գրառում անելուց մի չարացեք…ախր, մեզնով հպարտացավ ամբողջ աշխարհը … բա լավ, էս ի՞նչ էք անում սոցցանցերում… ՄՏԱԾԵՔ…խնդրում եմ, մի փչացրեք ձեր ձեռքով կերտած ձեր հաղթանակը…Աստված թող օրհնի հայ ժողովրդին ու փորձի դարձնել մեզ միաբան, քանի որ դրա ուժը ու հպարտությունը մենք արդեն զգացել ենք…»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->