>

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քյաղըթհանե շրջանում արտառոց դեպք է գրանցվել։








Քոչարյանի զոհերը

Ընկերուհուց բաժանված մի տղամարդ որոշել է փախցնել նրան. հաղորդում է ermenihaber-ը: Այդ նպատակով նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք։ Կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով նա գնացել է ընկերուհու տուն։

Ներկայանալով որպես բժիշկ՝ հայտնել է, որ նրա հարազատներից մեկը կորոնավիրուսով է վարակված և անհրաժեշտ է շտապ թեստ անցկացնել։ Աղջկան անմիջապես տնից հանելով՝ նստեցրել են շտապօգնության մեքենայի մեջ ու տարել։



Ճանապարհին աղջիկը նկատել է, որ բժիշկն իրականում իր նախկին ընկերն է և խուճապի է մատնվել։ Քիչ անց նրանք այլ մեքենա են տեղափոխվել, որից հետո աղջկան հաջողվել է դուրս գալ մեքենայից։ Նա դիմել է ոստիկանություն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Сообщение Աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->