>

Ամերիկացի այս տղամարդը Դոնին է։ Նա մեծացել է մի ընտանիքում, որն իրեն որդեգրել էր մանկատնից։ Չնայած նրան, որ Դոնին ստանում էր բավականաչափ սեր ու ջերմություն իրեն որդեգրած ծնողներից, միևնույնն է միշտ երազում էր գտնել կենսաբանական մորը։ Դեռ փոքր ժամանակվանից Դոնիին հետաքրքիր էր ինչպիսի՞ն են իր կենսաբանական ծնողները, ինչո՞վ են զբզղվում, որտե՞ղ են ապրում։ Միակ բանը, որ Դոնին գիտեր մոր մասին, դա նրա անունն էր, որը գրված էր Դոնիի ծննդյան վկայականում։




Քոչարյանի զոհերը

Եվ ի ուրախություն Դոնիին դա բավական էր թեկուզ երկար տարիներ հետո մորը գտնելու համար։ Նա երազում էր գտնել նրան, գրկել, համբուրել, շնորհակալություն հայտնել իրեն կյանք պարգևելու համար։ Դոնին միշտ ցանկացել է պարզել արդյո՞ք նման է ծնողներին։




Մորը փնտրել Դոնին սկսել էր, երբ դեռ 7 տարեկան էր։ Նա և իր խորթ քույրը գրանցվել էին մի կազմակերպությունում, որը օգնում էր գտնել կորած հարազատներին։

Երկար տարիներ նրանք ոչ մի արդյունք չունեին։ Սակայն այս տարի Դոնիի տվյալները պատահաբար համընկան մի աղջկա տվյալների հետ, որը նույնպես գրանցվել էր այդ կազմակերպությունում։


Դոնին անմիջապես կապ հաստատեց այդ աղջկա հետ։ Աղջիկն անակնկալից շոկ ապրեց, հետո կապ հաստատեց մորաքրոջ հետ, որ կարողանա մի բան պարզել։ Մորաքրոջ հետ խոսելուց հետո աղջիկը որոշեց խոսել մոր հետ և նրանից իմանալ ճշմարտությունը։

Изображение

Երբ աղջիկը խոսեց մոր հետ՝ մայրը սկսեց լաց լինել ու պատմեց, որ երեխայն մանկատուն է հանձնել սեփական մեր պարտադրանքով։ Դոնիի կենսաբանական մոր անունը Դորոտի- Մերի Պիրս էր։ Որդուն մանկատուն հանձնելուց հետո մայրը նրան ամուսնացրել էր։ Այդ ամուսնությունից նա 5 երեխա է ունեցել, սակայն առաջնեկին լքելու ցավը նրան հանգիստ չէր տալիս։


 

Չնայած երկար տարիների բաժանությանը 60-ամյա Դոնին վերջապես գտավ մորը, նա գրկել էր մորը և ուրախությունից լալաիս էր ինչպես փոքրիկ երեխան։

Сообщение 60-ամյա տղամարդն արտասվեց փեքիրկի նման, երբ գրկեց իրեն մանկատուն հանձնած մորը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->